800 միլիոն տարի առաջ Երկրի եւ Լուսնի ուղղությամբ կատարվել է «երկնաքարային ռմբակոծություն»
Շուրջ 800 միլիոն տարի առաջ Երկրի եւ Լուսնի ուղղությամբ կատարվել է երկնաքարային ռմբակոծություն, հաղորդվում է Nature Communications-ի հոդվածում։ Այդպիսի եզրահանգման են եկել գիտնականները, որոնց գնահատմամբ բեկորների ընդհանուր զանգվածը եղել է 30-60 անգամ ավելին, քան երկնաքարինը, որի անկումը կարող էր դառնալ դինոզավրերի վերացման պատճառ։
Ճապոնացի աստղագետ Կենտարո Տերադան իր գործընկերների հետ վերլուծել է Լուսնի մակերեւույթի պատկերը։ Հետազոտողները վերլուծել են 10-20 կմ տրամագծով 59 խառնարան, որոնք, ըստ իրենց ձեւաբանության, ձեւավորվել են համեմատաբար վերջերս։ Դիտարկելով երիտասարդ խառնարանների բաշխումն՝ ըստ չափսերի, եւ համեմատելով դրանք առավել խոշոր եւ հին խառնարանների հետ՝ գիտնականները պարզել են, որ դրանցից ութն առաջացել են միաժամանակ, հաղորդում է N+1-ը։
Ռադիոմետրիկ թվագրման եւ երկնաքարերի անկման հետեւանքով ձեւավորված ապակե գնդիկների հիման վրա հեղինակները եկել են եզրահանգման, որ խառնարաններն առաջացել են Լուսնի վրա շուրջ 800 միլիոն տարի առաջ «ռմբակոծման» հետեւանքով։ Բացի այդ, այդպիսի «ռմբակոծումը» միաժամանակ պետք է տեղի ունենար նաեւ Երկրի վրա։ Ըստ հետազոտողների՝ բեկորների ընդհանուր ծավալը կազմել է առնվազն 40-50 տրիլիոն տոննա, ինչը տասն անգամ ծանր է Չիքսուլուբ երկնաքարից, որի անկման հետեւանքով, վարկածներից մեկի համաձայն, վերացել են դինոզավրերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան