Արայիկ Հարությունյան, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով կլինի.(տեսանյութ)
Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:
Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրածված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել:
Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարող էր ընդունել, որ թյուրիմացություն է եղել և կարող էր խնդրին լուծում տալ, սակայն անտարբերություն է դրսևորում: «Մենա պահանջում ենք, որ դու գաք ԱԺ և մասնակցեց այս քննարկմանն ու տաք կոնկրետ պատասխան, որոշում»,- ասաց նա և հավելեց, որ սպասելու են այնքան մինչև նախարարը գա:
Ծնողը նշեց, որ նախարարությունից ներկայացուցիչներ կան, սակայն խնդիրն արագ լուծում կտրվի, եթե գա կամ նախարարը, կամ նրա տեղակալներից որևէ մեկը: Նրա խոսքով՝ բոլոր դիմորդներն էլ համաձայն են այն տեսակետին, որ պետք է բաժիններում տեղեր ավելանան, քանի որ անընդունելի է, երբ դիմորդն իր բարձր միավորներով չի ընդունվում իր ցանկալի բաժինը:
Նշենք, որ ԱԺ-ում հիմա քննարկվում է առաջ բերված հարցը, սակայն ծնողները դեմ են, որ նիստ փակ է:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ