Մանրամասներ Երեւանում խոշոր ավտովթարից. տեսախցիկն արձանագրել է վթարի պահը, վիրավորների մեջ է ռեկտորի օգնականը (տեսանյութ)
Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երեւանի Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Skoda-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։ «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղեւորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։
Կայքը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրած վթարի պահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում, հուլիսի 21-ին, ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սեւակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes եւ Škoda մանկնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս եէի բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարարները:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ