«Интерны» սերիալի դերասանը Լոնդոնում որպես մատուցող է աշխատում
Դերասան Դմիտրի Շարակոիսը, որը «Интерны» սերիալում մարմնավորել է Բորիս Լեւինի կերպարը, 2019թ.-ին տեղափոխվել է Լոնդոն։ Արտիստն աշխատում էր շինարարությունում, ինչից հետո որպես մատուցող աշխատանքի է անցել «ZIMA» ռեստորանում, գրում է StarHit-ը։
Դերասանն առհասարակ չի ամաչում այդ աշխատանքից, քանի որ այսօր այն նրա նոր կյանքի մասն է։ Ազատ ժամանակ նա զբոսնում է Լոնդոնում եւ վարում սոցիալական ցանցերի իր էջերը։ Դմիտրին երկրպագուներին պարբերաբար հայտնում է Եվրոպա տեղափոխվելու տարբերակների մասին։
Դմիտրին հաճախ է Մոսկվա այցելում՝ մասնակցելու նոր դերերի փորձերին կամ խաղալու ներկայացումներում։ Նա մտադիր չէ ամբողջությամբ թողնել դերասանի կարիերան Ռուսաստանում, թեեւ իր ապագան կապում է Եվրոպայում կյանքի հետ։
Շարակոիսն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, երկար ժամանակ աշխատել է Մալայա Բրոննայա եւ Մայակովսու անվան թատրոններում։ Նա պարբերաբար մասնակցել է ֆիլմերի ու սերիալների նկարահանումներին, սակայն դերասանին մեծ հայտնիություն է բերել դերն «Интерны» սերիալում։ Ամաչկոտ բուսաբանը, որը հարաբերություններ է կառուցում բուժքույր Լյուբայի հետ, նախագծի ամենավառ կերպարներից էր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից