Ինչպե՞ս են Սորոսի «գրանտակերները» աղավաղում Երևանի պատմությունը. (տեսանյութ)
Սորոսի գրանտակերներն անցել են գրոհի՝ նրանք հայտարարում են, որ ժամանակին՝ անցյալ դարի 20-ական թվականներին, Ֆիրդուսի թաղամասում ադրբեջանցիներ են բնակվել:
Համա թե ժամանակ են գտել այսպիսի հայտարարության համար: Ադրբեջանցիները հաստատ շնորհակալություն կասեն գրանտակերներին, որովհետև իրենք են, չէ՞, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է ու ահա քեզ վկայություն հենց հայերի բերանով՝ Ֆիրդուսի թաղամասում ապրել են ադրբեջանցիներ: Խելքներիդ ձյուն գա, սորոսցիներ:
Գոնե տեղյա՞կ եք, որ ձեր հայտարարության օրերին ադրբեջանցիները ռմբակոծում են Տավուշի այն բնակավայրերը, որտեղ երբեք ոտք չեն դրել:
Այնտեղ մեր տղերքը այդ բաշիբոզուկների ագրեսիայի դեմն են առնում, դուք այստեղ խոսում եք Երևան քաղաքում «ադրբեջանական հետքի» մասի՞ն:
Երևի շուտով տվյալներ էլ կգտնեք առ այն, որ ադրբեջանցիները Երևանում են հայտնվել դեռ Մենուայի հայր Արգիշտիի ժամանակներից, երբ դեռ հայերի հետքն էլ չկար:
Էլ ի՞նչ օյին ունեք բերելու բազմաչարչար այս քաղաքի գլխին: Գրանտները լրի՞վ թափել են ձեր ուղեղները:
Ձեր վրա ի՞նչ առաքելություն են դրել այստեղ՝ պահպանել Երևանում ադրբեջանցիների հետքե՞րը: Լա՞վ եք մտածել:
Դուք գիտե՞ք, որ Shamshyan.com-ը ահազանգեր է ստանում Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից, որոնք սարսափած են ձեր խիստ կոսմոպոլիտ հայտնագործությունից, նրանք ուզում են հասկանալ՝ որտեղի՞ց պեղեցիք ադրբեջանիցներին, ո՞վ է այստեղ նրանց հետ չայ խմել, ի՞նչ փախստականների են նրանք հյուրընկալել Ֆիրդուսում:
Այսինքն, եթե նրանք չհյուրընկալեին, հայ փախստականները Երևանում օդու՞մ էին մնալու:
Ձեր ինչի՞ն է պետք այդ ապատեղեկատվությունը: Ձեզ լիքը փո՞ղ են խոստացել, այդ հայտարարությունը գրչի մի հարվածով լուծու՞մ է Ղարաբաղի հարցը կամ ադրբեջանցիները խոստացել են չկրակե՞լ մեր զինվորների վրա:
Լա՞վ եք մտածել այդ հայտարարությունն անելիս:
Հլը հայտարարողն էլ գրականագետ է, երևի «Անլռելի զանգակատան» հեղինակ Պարույր Սևակի մոտ է նման փաստեր գտել, գուցե ավելի հե՞տ գնայիր, գուցե Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մե՞ջ գտնեիր վկայություններ, որ Ֆիրդուսի թաղամասում ապրել են ադրբեջանցիներ:
Մարդ էլ այդքան անազնիվ լինի իր պայքարում, եթե իհարկե կարելի է սա պայքար կոչել:
Դեռ Տավուշում սպանված զինվորների արյունը չի էլ չորացել, սրանք արդեն ադրբեջանցիների մարդասիրության առաջ են խոնարհվում՝ Երևանի սիրտը ներկայացնելով անգամ մեկդարյա պատմություն չունեցող ազերիների բնօրրան:
Հաջորդ անգամ խոսելիս մի քիչ մտածեք, լա՞վ, թե չէ ձեր գործունեությամբ ջուր եք լցնում թշնամիների ջրաղացին՝ վտանգելով մեր ժողովրդի ազգային անվտանգությունը:
Թեմային առնչվող հատվածը դիտեք 28 րոպե 30 վայրկյանից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ