«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման են ենթարկել կրթահամալիրիի և հարակից տարածքից։ Նրանք Շենգավիթի Ոստիկանության բաժնում են: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Տաթև Բլեյանից:
Ըստ նրա՝ ոստիկանների պարզաբանումն այն է եղել, որ նրանք կարգ են խախտել: «Կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մեր մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են՝ դուք ակցիա եք իրականացնում, այդպես են որոշել ու բերման ենթարկել, այնքան ոստիկան, որ եկել էր կրթահամալիր, երևի այլ հանցագործության համար չէին գնա: 30-ից ավել կարմիր բերետավոր էր եկել»:
Տաթև Բլեյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ մի ակցիա չեն իրականացրել, և հիշեցրեց, որ բերման ենթարկվածները եղել են այն հատվածում, որտեղ քաղաքապետարանի խոսքով՝ պետք է ճանապարհ կառուցվեր, սակայն նրանք տեղեկացել էին, որ ցանկապատ է կառուցվելու:
«Նրանք որոշել էին, թե մենք ճաղավանդակի դեմ ենք պայքարում և խոչնդոտում, ինչի համար էլ բերման ենթարկեցին, իսկ վարչական շրջանի ղեկավարն էլ ոստիկանների կողքին կանգնած խաղաղ, հպարտ նայում էր, թե ինչպես են ուսուցիչները բերման ենթարկվում: Մենք հիմա գնում ենք խնդիրը հասկանալու»,- ներկայացրեց նա:
Tert.am-ը դեպքի առիթով պարզաբանում խնդրեց ՀՀ Ոստիկանությունից, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց, որ կրթահամալիրի տարածքից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով երեք անձ բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ