Սա սպառնալիք է նաեւ սեփական ժողովրդի հանդեպ. Զոհրաբ Մնացականյանը՝ ատոմակայանին հարվածելու մասին
Հայկական ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսեւորում է, փաստացի սպառնալիք նաեւ սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Սա շատ մտահոգիչ է եւ ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,-ասել է Մնացականյանը:

















































