Ո՞վ է ասում, որ գինն ու արժեքը նույն բանն են
Ո՞վ է ասում, որ գինն ու արժեքը նույն բանն են: Ոչ, երբեք... Ասում են՝ դրանք հոմանիշներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում ո՞րն է կարևոր՝ գի՞նը, թե՞ արժեքը...
Իհարկե՝ արժեքը:
Բայց բավական է մի ժխտական նախածանց, և իրավիճակը լրիվ փոխվում է:
Անգինն ուրիշ է, անարժեքը՝ ուրիշ...
Ուզում եմ ասել՝ մի ժխտեք իրար, մի թերագնահատեք առավելը, թե չէ կյանքը գլխիվայր շուռ է գալիս ու փոխվում է ամենքի դերն ու ամեն ինչի իմաստը»:

















































