«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Հայ զինվորականների ձեռքում են հայտնվել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի բեկորները, որոնցից մեկը շատ լավ է պահպանվել։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքի բեկորները։
«Սիրուն է, չէ՞»,– լուսանկարներին կից գրել է նա։

















































