Հայտնի է՝ երբ կանցկացվի առաջին նամազը Սուրբ Սոֆիայի տաճարում
Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, հայտնի է, թե երբ տեղի կունենա առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ):
Նամազ – ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին՝ 86 տարի անց առաջին անգամ համընդհանուր նամազ կարվի «Այա Սոֆիայի մզկիթում»։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ տաճարի ներսում շուրջ 500 մուսուլման կմասնակցի այդ ուրբաթօրյա աղոթքին։ Բացի այդ համընդհանուր նամազ կարվի Սուրբ Սոֆիայի տաճարին հարակից Սուլթան Ահմեդ մզկիթում (Կապույտ մզկիթ)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում են տաճարը որպես մզկիթ վերաբացել հուլիսի 24-ին։
Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից