Ադրբեջանական «փառապանծ» բանակը ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը, ըստ էության, բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել. (տեսանյութ)
Տեղեկատվական տիրույթում շարունակվում է ամենատարբեր ապատեղեկատվություններ, խուճապի տարածում, գնահատականներ: Այս մասին այսօր Իջևանում` տեղեկատվական կենտրոնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Արցախում ԱԹՍ խոցելուն` նա նշեց. «Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ, առանց այս մարտերի էլ, ԱԹՍ-ներ խոցվում էին: Բայց արդյոք դա նշանակում է, որ չի տեղափոխվի Արցախի սահման, իհարկե, դա այդպես էլ չէ, այնպես որ, դա ցուցիչ չէ, բայց բացառել էլ չի կարելի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ կրակոցներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա եղել է այդ ուղղությամբ տեղակայված հենակետերի վրա: Հետագա զարգացումների, հարաբերական անդորրի վերաբերյալ հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք, և հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ կատարել: Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան համարժեք պատասխան»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ հնարավոր է:
«Կան շատ ուղիղ, պրագմատիկ զինվորական հանգամանքներ, պատճառներ, որոնք ավելի գերակա են, քանի որ առաջնագիծն ունի իր դինամիկ զարգացումը: Մենք տեսել ենք տարիներ ի վեր, որ հակառակորդի մոտ 10-20 ժամ, կամ նույնիսկ 5-10 օրվա անդորրը չի նշանակում տևական խաղաղություն, և դինամիկան շեշտակի կարող է փոխվել շատ արագ` րոպեների ընթացքում: Մեծ հաշվով, ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր խոսում իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը, ըստ էության, բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել, տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք շատ թանկ են, և կարծես բացառապես Ադրբեջանն օգտվում է իսրայելական ԱԹՍ-ներից: Դրանք շատ թանկ են և այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, և այդ գումարներն էլ, ըստ էության, կտրվում է Ադրբեջանցիների հասարակ ժողովրդի չափաբաժնից և ծախսվում այս ուղղությամբ»-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմական հանցագործությունների մասին խնդիրը պետք է բարձրացվի բարձր մակարդակով և տեղեկացրեց, որ արտասահմանյան երկրներից լրագրողների այց է սպասվում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ