3-4 մեքենա մահակներով զինված ոստիկաններով շարժվում է Ամուլսար Հայկ Բարսեղյան
Երկրում կիսապատերազմական վիճակ է, կորոնավիրուս ու այս պահին որոշ մարմիններ կամ մարդիկ որոշել են ակտիվացնել Ամուլսարի թեման։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրեց SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։
Նա պատմել է, որ այսօր խոսել է «Ամուլսարի պոստերը» պահող տղեքի հետ, որոն խնդրել են հնարավոր շատ մարդ հավաքել Ամուլսարի տարածքում։
«Իրենք ինֆորմացիա են ստացել մի քանի տեղից, որ 3-4 մեքենա մահակներով զինված ոստիկաններով շարժվում է Ամուլսար։ Նաև ըստ աղբյուրի հրաժարական է տվել Վայքի ոստիկանության պաշտոնյա՝ Խաչատրյան ազգանունով»,- նշել է բնապահպանը եւ ավելացրել.
«Հաշվի առնելով կիսապատերազմական վիճակը, որ բանակը պարտականությունը ընտիր կերպով է իրականացնում, նաև որ կորոնավիրուս է՝ բնականաբար ցանկալի չէ բոլորով հավաքվել մեկ տեղ։ Ես հասկացա, չգիտեմ ով՝ թքած ունի այս հանգամանքների վրա, հակառակը դրանք օգտագործելով ուզում են ժողովրդին այնտեղից ցրեն։ Այդ պատճառով մենք պետք է հավաքվենք Ամուլսարում՝ ունենալով գիտակցություն, որ մենք ռիսկին ենք դիմում կորոնավիրուսով պայմանավորված»։
Բարսեղյանը նշեց, որ եթե տեղեկությունը սուտ լինի՝ նոր տեղեկություն կտրամադրի։ «Այս պահին տղերքը մեր կարիքը ունեն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ