«Amazon» ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը
Asbarez.com կայքում իր հեղինակային հոդվածում Շանթ Ջարչաֆջյանը տեղեկացրել է, որ իր բողոքի արդյունքում հայտնի Ամազոն ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող մի գիրք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Չնայած «Amazon» ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Ջարչաֆջյանը նշում է, որ իրեն Ջեֆ Բեզոսի անունից իր բողոքին ի պատասխան էլեկտրոնային նամակ է ուղարկվել։
Շանթ Ջարչաֆջյանն Ամազոն ընկերությանը գրել էր, որ կայքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատություններ որոնելիս հանդիպել է ցեղասպանությունը ժխտող գրքերի։ Նա իր նամակի մեջ հույս էր հայտնել, որ ընկերությունը հավատարիմ կմնա իր որդեգրած սկզբունքներին ու անհրաժեշտ քայլեր կիրականացնի այս ուղղությամբ։
Պատասխան նամակում ընկերությունը շնորհակալություն է հայտնել Շանթ Ջարչաֆջյանին իրենց ուշադրությունը այդ հանգամանքի վրա հրավիրելու համար և տեղեկացրել, որ «Հայոց ցեղասպանություն. Մեծ սուտը» վերնագրով գիրքը հեռացվել է կայքից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից