Հակառակորդի ԱԹՍ-ից խոցվել է քաղաքացիական եւս 1 մեքենա. բարեբախտաբար զոհեր չկան (ֆոտո)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի անօդաչու թռչող սարքից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկի լուսանկարը:
«Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է: Բարեբախտաբար զոհեր չկան»,- լուսանկարին կից գրառում են արել կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել էր ԱԻՆ մեքենային, բարեբախտաբար տուժածներ չկան:

















































