Ադրբեջանի հայտարարությունը պետք է մտահոգիչ լինի միջազգային հանրության համար․ Բադասյան
Սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու՝ հայտարարությանը։
«Ռուստամ Բադասյան. «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է նա։

















































