Մեր վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանցի զինծառայողների դիակներ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական ԶՈւ վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում հայկական ԶՈւ-ն թույլ է տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, եւ մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց եւ այստեղ առաջացել է զավեշտալի հակասություն: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ոնց էին մեր վերահսկողության տակ, եւ ինչու էին թույլատրություն կամ կրակի դադարեցում խնդրում, որեսզի այդ դիակները հանվեն: Հետեւությունները թողնում եմ բոլորին»,- ասաց նա:
Նա հավելեց, որ այսօր Ադրբեջանական զինված ուժերը Բերդի հատվածում կիրառել են մարտական ԱԹՍ-եր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, որից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, ևս մեկ հարված հասցվել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել, այլ տուժածներ չկան:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ