Բնակիչները թող վստահ լինեն, ամենասեղմ ժամկետում վերականգնելու ենք իրենց տները, եթե պետք լինի, նորը կկառուցենք. (տեսանյութ)
Առավոտյան ստեղծվել է վնասված շինությունների գնահատման հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ գիշերվա ռմբակոծության հետեւանքով սահմանամերձ գյուղերում վնասվել է 10 տուն, ենթակառուցվածքներ, նաեւ Այգեպարի մանկապարտեզն է թիրախում եղել:
«Վաղվանից խպետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգման աշխատանքներով: Այն տները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Ես ուզում եմ, որ բնակիչները վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը:
Համայնքներում խուճապ չկա, մենք խնդրել ենք մարդկանց, որ առավելագույնս պատսպարված լինեն: Մեր բանակի պրոֆեսիոնալ վարքի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում ու քաղաքներում»,-ասաց նա:
Մարզպետը նաեւ տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրերին ընդհանուր առմամբ վնասվել է 30 տուն, որոնցից երկուսն է, որ զրոյից կկառուցվի:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ