Հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները. Արարատ Միրզոյան
Այս նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին. ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով հնարավորություն է տրվում հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին մասնակցել քվեարկություններին ծրարով իրենց դիրքորոշումը ուղարկելով:
Նա դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Այս պայմաններում, ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, չարաշահումների տեղ չտա:Հավանաբար բառացի գրված լին, որ այս համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պատկան մարմինների ցուցումով մեկուսացված վարակակիր պատգամավորի մասին է խոսքը»:
Ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաղց, որ ի սկզբանե դա է եղել նպատակը, բայց քննարկումների ժամանակ եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի հետ կապ չունեցող, բայց այլ հիվանդության դեպքում՝ եւս պատգամավորը զրկված է քվեարկություններին մասնակցելու հնարավորությունից. «Ինչ վերաբերում է չարաշահումներին, եթե պատգամավորները պետք է այդ հնարավորությունից օգտվեն ի չարս, դա մեղմ ասած, մեր պետության ողբերգությունը կարող է դառնալ:Եթե կլինեն այդպիսի երեւույթներ, հանրությունը դրանք պետք է տեսնի»:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ պետք չի նման ընդհանրական մոտեցման դիմել, դա հղի է տարբեր հնարավոր հետեւանքներով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ