Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արտաքին առևտուրը՝ համավարակի «խմբագրմամբ»․ արտահանումներն ու ներմուծումները կրճատվելն են

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Համավարակը մամլիչի նման դեֆորմացնում է տնտեսությունը: Թե՛ համաշխարհային, թե՛ մեր: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ռեյտինգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները իրար հերթ չտալով պարբերաբար ավելի ու ավելի հոռետեսական են դարձնում տնտեսական կանխատեսումները այս ու հաջորդ տարվա համար:

Մեր տնտեսության հնարավոր ապագայի մասին փորձագիտական կենտրոնների վերլուծություններ չկան (եղածն անհատական վերլուծություն-կարծիքներ են): Ուստի, տնտեսության հետ կատարվող գործընթացներն առայժմ հնարավոր է դիտարկել միայն վիճակագրական չոր թվերի ստեղծած պատկերով: Օրինակ, մեր արտաքին առևտրի պատկերը: 2019թ․ մայիսի համեմատ այս մայիսին մեր արտահանումները կրճատվելն են 8.7 տոկոսով, իսկ ներմուծումները 21.8 տոկոսով: Առևտրաշրջանառության ծավալի կրճատումը կազմել է 17.3 տոկոս:

Ֆինանսական պատկերն այս է՝ 2020-ի հունվար-մայիսին արտահանել ենք 886.2 մլն դոլարի ապրանք, որը 75.6 մլն դոլարով պակաս է անցած տարվանից: Այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծել ենք 1 մլրդ 653 մլն դոլարի ապրանք: Ցուցանիշ, որ 237.3 մլն դոլարով պակաս է նախորդ տարի արձանագրվածից:

Հիմա արդեն կարելի է դիտարկել, թե համավարակի պարագային ինչ փոփոխություն է արձանագրվել մեր արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում: 2019թ․ ԱՊՀ անդամ երկրներին բաժին էր ընկել մեր արտաքին ու փոխադարձ առևտրի 34.8 տոկոսը: Իսկ միայն ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը 30.3 տոկոս էր: Եվրամիության անդամ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը 16.1 տոկոս էր: Մնացած 49.1 տոկոսը մեր վիճակագրությունը հաշվառում է որպես «առևտուր այլ երկրների հետ»:

Համավարակը նկատելի փոխել է մեր արտաքին առևտրի կառուցվածքը: ԱՊՀ երկրների մասնաբաժինն այս տարի նկատելի աճել է՝ դառնալով 55.3 տոկոս: ԵԱՏՄ անդամ երկրներն այս տարի ավելի մեծ մասնաբաժինն ունեցող գործընկերներ են՝ մեր արտաքին առևտրի համարյա կեսը՝ 49.4 տոկոս: Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը չնչին է նվազել՝ 0.1 տոկոսի չափով: Ֆինանսական առումով կրճատումը (որը սկսվել էր 2018թ․ հետո) ավելի նկատելի է՝ 137.3 մլն դոլար: Կարելի է ընդգծել, որ ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը հանքահումքային ու ադամանդագործության ոլորտների հաշվին են:

Նկատելի է, որ համավարակի ընթացքում առավել քիչ կրճատվելն են հին (կամ ավանդական) ԱՊՀ (և ԵԱՏՄ) անդամ ու տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը: Որպես դրա ապացույց կարելի է դիտարկել արտաքին առևտրի ծավալները՝ ըստ առանձին երկրների: Մեր ամենախոշոր գործընկերը թե՛ 2019-ին, թե՛ այս տարի Ռուսաստանի Դաշնությունն է: 2019-ին ՌԴ-ի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրում 28.9 տոկոս էր: Այս տարի այդ երկրի դիրքը կտրուկ փոխվել է՝ 47.7 տոկոս: Ընդորում ՌԴ-ն առաջինն է թե՛ մեր արտահանումների, թե՛ ներմուծումների ծավալում: Մեր երկրորդ խոշոր գործընկերը համաշխարհային տնտեսության երկրորդ պետությունն է: Չինաստանի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրում 22.4 տոկոս էր, այս տարի՝ 19.9: Երրորդ երկիրը 2 տարի անընդմեջ 10 տոկոսանոց «մասնաբաժնով» Թուրքիան է: Չորրորդը Իրանն է՝ 2019-ին 4.8 տոկոս, այս տարի՝ 5.3: Հնարավոր է, որ անսպասելի արդյունք է: Բայց իսկապես առավել կենսական ներուժ ունեցան ավանդական ու տարածաշրջանային երկրների հետ տնտեսական կապերը: Գոնե առայժմ»: