Առաջին անգամ Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը
2020 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում տալով ՌԴ Մաքսային դաշնային ծառայությանն ու Ռուսաստանի բանկին:
Ապրիլ և մայիս ամիսներին ռուսական ընկերություններն արտասահմանում վաճառել են 65,4 տոննա ոսկի` ընդհանուր 3,55 միլիարդ դոլարով: Նույն ժամանակահատվածում «Գազպրոմ» ընկերությունը գազատարներով արտահանել է 2,4 միլիարդ դոլարի գազ: Ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակում, ըստ Ռուսաստանի բանկի, ռուսական գազի արտահանումը գնահատվել է 3,5 միլիարդ դոլար, որն ամենացածր եռամսյակային ցուցանիշն է ` սկսած 2002 թվականից:
Ռուսական ոսկու արտահանման կտրուկ աճի վրա ազդել է թանկարժեք մետաղների արտահանման կանոնների փոփոխությունը և ներքին շուկայում դրա գնումը դադարեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշումը:
Որպես գազի վաճառքի անկման հիմնական պատճառներ՝ փորձագետները նշում են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումները, ինչպես նաև տաք եղանակն ու Եվրոպայի գազի պահեստարանների լցված լինելը:
Կայուն զարգացման ռիսկերի գնահատման АКРА խմբի ղեկավար Մաքսիմ Խուդալովը հստակեցրել է, որ ոսկու արտահանման գերազանցումը գազի արտահանմանը տեղի է ունենում առաջին անգամ` առնվազն 1994 թվականից: Սակայն, նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, ոսկու արտահանումից ստացված շահույթի աճը չի կարողանա փոխհատուցել նավթի և գազի մատակարարումների եկամուտների նվազումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից