Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ)
«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում շատերն են սրտատրոփ սպասում Մաշա Մնջոյանի ելույթներին: Երգչուհին շարունակում է իր հաղթարշավը՝ արդարացնելով երկրպագուների սպասելիքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:
Խոսելով երգի ընտրությունից՝ Մաշան նշում է, որ Թինա Արենան հարազատ է իր հոգուն, նա շատ սիրված է Ավստրալիայում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Արենայի Chains ստեղծագործությունը:
Մաշան խոստովանում է, որ նման երգ կատարելը մարտահրավեր է իր համար, սակայն եթե ցանկանում է լավ երգչուհի դառնալ, պետք է պատրաստ լինի ամեն բանի:
Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing ստեղծագործությունները:
Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից