Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում
XVII դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Տեղեկությունը հայտնում է Paris-Normandie–ն։
Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրվել մեկնարկային 5 հազար եվրոյով, բայց վաճառվել է 100 հազարով։ Եվս մի քանի հին գորգեր վաճառվել են 30 և 80 հազարով։
Ավելի քան 300 տարվա ընթացքում այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավար Դելֆինա Ֆրեմո–Լեժենն ընդգծել է` գորգերն այնքան լավ են պահվել, որ նույնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկնել։
«Նման գտածո տարին մեկ է լինում»,-ասել է նա։
Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տերերի անունները չեն հրապարակվում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից