Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Կարծիք

Էս մարդիկ վախ ունե՞ն քրիստոնեություն բառի հանդեպ.Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս

Aravot.am-ը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խնդրել է մեկնաբանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի որոշ դրույթներ:

«Սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ի սկզբանե որոշված է եղել, որ ԿԳՄՍ նախարարության եւ եկեղեցու քննարկումները պետք է լինեն նախարարության առաջարկած օրակարգով, քանի որ հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իշխանությունն ու լիազոր մարմինն ունեն որոշակի պատկերացում Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված, եւ եկեղեցին հրավիրվել է քննարկման, նախարարի ձեւակերպմամբ՝ հենց այդ կոնցեպտի շրջանակում:

Շիրակի թեմի առաջնորդը, որ նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ ՀՀ հարաբերություններին առնչվող աշխատանքային խմբի կրթական հարցերով ենթախմբի համակարգողն է, պատասխանեց. «Այնքան ենք խոսել այդ մասին, որ արդեն լեզուներիս մազ է բուսել: Ինչքա՞ն կարող ենք ասել, որ ոչ թե իր ասած ԿՈՆՑԵՊՏԻ շրջանակներում պետք է քննարկումները կատարվեին, այլ մինչ այդ կոնցեպտը պետք է սկսեին քննարկումները, այլապես դա դառնում է մոնոլոգ:

Ի՞նչ է նշանակում, մենք այս կոնցեպտը վերցրել ենք, դուք էլ բարի եղեք քննարկեք: Անցյալ տարվա հունվար ամսին եղել է որոշում, որպեսզի ձեւավորվեն աշխատանքային խմբեր եւ քննարկեն, եւ դրա քննարկումից հետո պետք է ծնվեր իր ասած կոնցեպտը, ոչ թե պարտադրվեր, որովհետեւ մենք աշխարհիկ պետություն ենք՝ ասելով: Էդ ո՞վ չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, մենք երբեւիցե դրա դեմ արտահայտվե՞լ ենք: Կամ երբ 1991թ. Անկախությամբ որոշվեց աշխարհիկ պետություն ստեղծել, մենք դրան ընդդիմացե՞լ ենք, չէ՛, որովհետեւ աշխարհն այդ ուղղությամբ է գնում, թող գնա… Իհարկե, լավագույն լուծումը չէ աշխարհիկ պետությունը, այնպես չի, որ գագաթն է ժողովրդավարության, բերկրություն եւ խայտանք է… Բայց այդպես է որոշված: Մենք դրա դեմ չենք խոսում… Մենք ասել եք՝ պատրաստ ենք քննարկելու հարցը, հետո մեզ ասել են՝ այս կոնցեպտի շրջանակում պետք է քննարկումը լինի: Մոնոլո՞գ է, ինչ է, էդ մոնոլոգը երբվանի՞ց է համարվում քննարկում»:

Նախարարը հարցազրույցում պատճառաբանել էր, թե ինչու է բացակայում Հանրակրթության չափորոշչից բարոյականություն բառը եւ նշել. «Եթե գրում ենք բարոյականություն բառը եւ միաժամանակ, օրինակ, նույն այդ եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, որոնք ունեն մեծ սեփականություն, որոնք «Բենթլիներով» են շրջում, որոնք լինելով կուսակրոն, կուսակրոն չեն, այսինքն լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ոչ…Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներին ու պարտականությունները, գիտի օրենք, համակեցության կանոնները եւ այս ամեն ինչը նկարագրված է Հանրակրթության պետական չափորոշչում որպես վերջնարդյունք; Եթե մեզ հաջողվում է այս վերջնարդյունքներին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում այստեղ խոսել ոչ բարոյական հասարակության մասին…»:

Միքայել սրբազանից հետաքրքրվեցինք՝ տեղի՞ն էր այս հիմնավորումը, արդյոք մանիպուլյատիվ ոչինչ չկար այս մեկնաբանության մեջ:

«Մենք խոսում ենք բարոյականության մասին, ինքը խոսում է մեր բարոյական կերպարի մասին, ոմանց բարոյական կերպարի մասին…Մենք էլ խոսենք ուսուցիչների՞ բարոյական կերպարի մասին, բոլոր ուսուցիչների ու տնօրենների բարոյական կերպարը լավագո՞ւյն է, բոլոր նախարարների բարոյական կերպարը հիասքա՞նչ է… Դա ի՞նչ խոսակցության թեմա է: Մենք հարցադրում չենք արել, թե բարոյական հասարակություն չունենք, մենք ասել ենք՝ չափորոշչում այդ բառը չկա, դու այդ մասին խոսիր…Ի՞նչ կապ ունի մեր բարոյական կերպարը, գուցե, մենք ամենավերջին անբարոյականն ե՞նք, դրա համար էլ հասկանում ենք բարոյականության նշանակությունը, դրա համար էլ ասում ենք՝ բարոյականություն բառը չկա… Հո մենք չե՞նք ասում նախարարների մեջ անբարոյականները մեծ տոկոս են կազմում, ո՞վ է բարոյականություն սովորեցում: Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ամբողջ կյանքներս ենք կուսակրոն մնում, հիմա դուք եկել եք կուսակրոնությո՞ւն եք բացատրում…Սա քննարկում չէ»,-ասաց Միքայել սրբազանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն արտահայտությանը, որ հատկապես «Մի՛ ստիր» պատվիրանը լավ կսովորեցնեն Հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության միասնական առարկայի շրջանակներում՝ Միքայել սրբազանը տարակուսանք հայտնեց. «Էդ ի՞նչ ենք ստել…Մեր հանձնաժողովը հինգ հոգուց է կազմված, որից երեքս հոգեւորական ենք, որոնց անուններն ասպարեզում են եւ երկու աշխարհական, ուրեմն հինգս կոլեկտիվ ստի ու կեղծիքի մե՞ջ ենք»:

Մեր հարցին, որ նախարարն ասում է՝ պետք է լիազոր մարմնի հետ հաշվի նստել, եւ եթե եկեղեցին դեռ ցանկություն ունի քննարկելու իրենց «կանոններով», կարող է իրենց հետ քննարկել հարցը, ի վերջո ո՞րն է հանգուցալուծումը այս փակուղային իրավիճակի, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Եթե այդ ձեւով են խոսում՝ որոշել ենք եւ վերջ, լավ եք արել, որոշել եք, ուրեմն գնացեք, իրականացրեք: Քսան, երեսուն, հիսուն տարի հետո կգա մի ուրիշ իշխանություն, որը կասի այսինչ սխալ բան են արել, եւ ձեզ անարգանքի սյունին կգամի… Մենք խնդիր չունենք, ոչ վախեցած ենք, ոչ սարսափած, հանում եք՝ հանեք առարկան, բայց ուզում եք այնպես ներկայացնել, որ մեզ հետ քննարկելով եք հանում…Ոչ մեզ հետ չեք քննարկում, մեզ հետ չեք զրուցում, «մենք պատրաստ ենք քննարկման» ասելով չի, մեզ հետ հանդիպման չեք գալիս, ուրեմն ինչպե՞ս եք պատրաստ քննարկման: Մենք մինչեւ փոխնախարարի հետ հանդիպում ենք կազմակերպել, հազար անգամ զանգել ենք, մինչեւ որ ժամադրություն ենք վերցրել, մինչեւ հիմա էլ հանձնախումբը ձեւավորված չէ, կամ ասում են՝ ձեւավորված է, անհայտ է, մեզ հայտնի չէ, թե ովքեր են այդ հանձնախմբի անդամները, որոնց հետ պետք է խոսենք: Ի՞նչ է նշանակում՝ քննարկման պատրաստ եք, ուրեմն՝ զանգեք, հրավիրեք, մեր հեռախոսահամարները չգիտե՞ք, ամբողջ մամուլը հեռախոսներս գիտի, դուք չգիտեք: Զանգեք, ասեք՝ սրբազան, խնդրեմ համեցեք այսինչ օրը, այսինչ ժամին: Եղել է նման բան, մենք ասել ենք զբաղվա՞ծ ենք: Իրենք են գերզբաղված, մենք «պարապ-սարապ մարդիկ ենք, ողջ օրը թափառում ենք՝ ոչինչ չանելով», երբ ասում են՝ գնում ենք»:

Aravot.am-ը խնդրեց պարզաբանել՝ իսկապե՞ս իրենց ուղարկվել է փաստաթղթի՝ խմբագրման ենթակա տարբերակը, սակայն եկեղեցին որեւէ առաջարկություն չի ներկայացրել, ինչպես հարցազրույցներում պնդում են ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարը: «Հունիսի 17-ին ուղարկել են, Արշակ Սրբազանն իր հարցազրույցում ճշգրիտ թվերով ասաց, հունիսի 23-ին հրապարակել են, ընդ որում ՝ 23-ին հրապարակված տեքստը եւ ուղարկված տեքստը տարընթերցումներ ունեն: Ինչ է, ենթադրում էին, որ հունիսի 17-23-ը պիտի անդրադարձ ունենայի՞նք: Հո կատակ չէ, վերջիվերջո փաստաթուղթը պետք է ընթերցել, վերլուծել, հավաքվել, ուսումնասիրել, քննարկել, որոշում կայացնել: Եվ իրենց մոտ ժամկետ է դրված մինչեւ հուլիսի 10-ը: Այսօր եկեղեցին իր կարծիքը կասի՝ ժամկետի մեջ: Ինչի՞ց ենթադրեցին, որ չենք ասում: Մի տարի է չեն կարողանում հանձնախումբ ձեւավորել, բայց ուզում են, որ երկու օրում պատասխա՞ն տանք իրենց պարտադրած փաստաթղթին… Կամ ինչ է նշանակում փաստաթուղթը փոստով ուղարկելը, կարծես մենք օտարերկրյա դեսպանություն ենք, մեզ հետ նամակով են հաղորդակցվում, հրավիրում են իրենց մոտ կոնցեպտը ներկայացնելու…Հայտնի նախարարն ասում է, որ հայտնի եպիսկոպոսներից մեկը (էդ հայտնին էլ ես եմ) հանդիպել է փոխնախարարի հետ՝ իր ցանկությամբ, այսինքն, ես իմ ցանկությամբ հանդիպել եմ, դա նշանակում է, որ դուք համագործակցել ե՞ք: Իմ ցանկությամբ հանդիպումը դուք ներկայացնում եք որպես ձեր համագործակցությո՞ւն…»,-ասաց սրբազանը:

Քանի որ նախարարն ասել էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվելու է միասնական առարկայի շրջանակում, և, ըստ էության, առարկան տարրալուծվելու է, հարցրինք՝ հնարավո՞ր է առարկայի ողջ ծավալը ներկայացնել միասնական առարկայի շրջանակում: «Այդ հայ ժողովրդի պատմությունն է տարրալուծված Հայ եկեղեցու պատմության մեջ վերջին 1700 տարում: Վերջին 1700 տարում, երբ ասում են հայ ժողովրդի պատմություն, դա հենց Հայ եկեղեցու պատմությունն է: Հո ասելով չէ, ո՞ր առարկայով պիտի մատուցես ամբողջը, միստիկա է, մենք պիտի ենթադրենք, գնանք աստղաբանների մոտ, գուշակե՞ն: Եթե հստակ է, կանչեք մեզ ասեք, որ օրինակ այս ծեսը ներկայացվելու է այսինչ առարկայի շրջանակում՝ այսքան դասաժամով, տոները ներկայացվելու են այս առարկայի մեջ՝ այսքան դասաժամով, քրիստոնեական բարոյագիտությունն այսքան դասաժամով եւ այլն… Քրիստոնեություն բառն իսկ չկա չափորոշչում, էս մարդիկ վախ ունե՞ն այդ բառի հանդեպ»,-նշեց Շիրակի թեմի առաջնորդը:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում ֆեյսբուքում սկսել են Պապ թագավորի նկարները շրջանառվել եւ գրառումներ արվել՝ եկեղեցու դիրքորոշման դեմ նրա նկարով, Միքայել սրբազանը պատասխանեց. «Ամեն ոք կարող է որեւէ թագավորի իր կուռքը դարձնել, ոմանք Պապ թագավորին են դարձնում, Աստված իրենց հետ: Իմ կարծիքով էլ՝ Պապ թագավորը բնավ ընդօրինակման արժանի մեկը չէ: Եթե իրենք ուզում են ընդօրինակել Պապ թագավորին, թող ընդօրինակեն, դա մեր խնդիրը չէ, բայց մեր պատմագրության փոխանցված ճշմարտությամբ ես գիտեմ, որ Պապ թագավորը այն իդեալը չէ, ում կարելի է նմանվել: Բոլոր արքաներն են ունեցել եւ դրական, եւ բացասական կողմեր, բայց իր պարագայում բացասականը գերակշռում է: Եթե իրենք բացասականը համարում են դրական, դա իրենց ընտրությունն է, բայց դա չեն կարող մեզ պարտադրել, որ գիտեք, մի հատ Պապ թագավոր պիտի լինի, որ եկեղեցին ռեաբիլիտացիայի ենթարկվի…Պապ թագավորին պատմիչները, պատմաբաններն իրենց գնահատականը վաղուց տվել են…»,– գրում է կայքը: