Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետին։

Դիմումի մեջ Հարություն Հարությունյանը նկատում է, որ Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան։ «5-րդ ալիք»-ի տնօրենը խնդրում է զանցակազմի բացակայության հիմքով կարճել հարուցված վարչական վարույթը։ Նշենք, որ մի քանի օր առաջ ոստիկանությունը վարչական վարույթ էր հարուցել հեռուստաընկերության դեմ հաղոդրման ժամանակ դիմակ չկրելու համար։

Ստորև ներկայացնում ենք Հարություն Հարությունյանի դիմում-բողոքն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Պապյան,

03.07.2020թ. Ձեր կողմից կազմվել և ինձ՝ Հարություն Հրաչիկի Հարությունյանին է տրվել ծանուցում, որով Դուք 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրել եք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչներ Հ. Մարգարյանի և Վ. Բախշյանի մոտ՝ իմ նկատմամբ իրականացվելիք վարչական վարույթին մասնակցելու համար:

Սույնով հայտնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսային համավարակի (Covid-19) տարածմամբ պայմանավորված, ավելին դրա ծայրահեղ վտանգավոր ցուցանիշների առկայությամբ, հոգ տանելով մեր և մեր ընտանիքի անդամների կյանքի և առողջության մասին, ստիպված կլինենք բաց թողնել Ձեր կողմից հրավիրված լսումները: Նշվածը պայմանավորված է ի թիվս այլի այն հանգամանքով, որ Ծանուցմամբ որևէ կերպ չի հիմնավորվել ք. Երևան Վրացյան 90, թիվ 224 աշխատասենյակի սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ (Skype, Zoom և այլ նման գործիքների) մասնակցելու վարչական վարույթին:

Միաժամանակ կցանկանանք մեր դիրքորոշումը հայտնել նաև գրավոր ձևով սույն փաստաթղթի շրջանակներում՝ հույս ունենալով, որ այն պատշաճ քննարկման առարկա կդառնա Ձեր կողմից հրավիրված լսումների շրջանակներում, հաշվի առնելով վարչարարության և վարչական վարույթին ներկայացվող օրենսդրական պահանջները:

Այսպիսով, առաջնահերթաբար անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը ակնհայտորեն անհիմն է, չի բխում անձանց կյանքի և առողջության ապահովման անհրաժեշտությունից և միտված է սահմանափակել լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը, որպիսի պայմաններում մեր նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ մենք պետք է ազատվենք վարչական պատասխանատվությունից:

Նախ և առաջ նշենք, որ հաշվի առնելով հեռուստաընկերությունների գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգայնորեն առկա հատուկ կարգավորումները, մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր իրավակարգավորումներն են կիրառելի հեռուստաընկերությունների գործունեության և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում Պարետի որոշումների տեսանկյունից:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Պարետի որոշմամբ սահմանվել են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կանոններ, որոշակի սահմանափակումներ: Այսպիսով, առանձին Հավելվածներով Պարետն անդրադառնում է այնպիսի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, ինչպիսիք են արտադրական, գրասենյակային, շինարարական, առևտրային, հանրային սննդի, մարմնամարզական, գեղեցկության սրահներ, կրթական և այլն: Սակայն նշյալ տնտեսվարող սուբյեկտներին վերաբերելի իրավակարգավորումների շրջանակներում առկա չէ որևէ հատուկ իրավակարգավորում, որը կվերաբերի լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին կամ համանման գործունեությամբ զբաղվող անձանց, որպիսի պայմաններում կամ անհրաժեշտ է արձանագրել առկա օրենսդրական բացը, կամ էլ, առնվազն, կողմնորոշվել, թե ո՞ր բլոկի մեջ է առավել նպատակահարմար և ողջամիտ դիտարկել մեր գործունեությունը:

Այսպիսով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:


Նախևառաջ նշենք, որ վերոգրյալ իրավակարգավորումը բխում է խոսքի ազատության սահմանադրորեն և կոնվենցիոնալ ամրագրված իրավունքից, որպիսի պայմաններում ցանկացած սահմանափակում կամ արգելք, որն ուղղակիորեն նպաստելու է խոսքի ազատության իրավունքի իրացմանը, անթույլատրելի է և ոչ իրավաչափ:

Ուստի գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության կողմից դրսևորվող նման մոտեցումը, հեռուստաընկերություն մուտք գործելը, բնականոն գործունեությունը խաթարելը, ինչպես նաև այլ խոչնդոտող գործունեություն իրականացնելը ուղղակիորեն խախտում է խոսքի ազատության իրավունքը: Պատահական չէ, որ ԶԼՄ-ների գործունեության պաշտպանվածությունը և դրան խոչընդոտելու արգելքը նախատեսված է ընդհուպ մինչև քրեաիրավական կարգավորումներով:

Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նորմի մեկնաբանմանը, մատնանշելով հեռուստաընկերությունների կողմից իրականացվող գործունեությանը, դրանց գործունեության տեսակին և ուղղվածությանը: Այսպիսով, օրենքում հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ կարգավորման շրջանակներում օգտագործվում է «արտադրություն» բառը, որն ուղղակիորեն բերում է այն եզրահանգման, որ օրենսդիրը հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկում է որպես արտադրական:

Նման իրավիճակում անհրաժեշտ է նաև հասկանալ, թե կոնկրետ ինչպիսի՞ սահմանում է տրված «արտադրական» գործունեություն հասկացությանը Պարետի որոշման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարետի որոշմամբ ուղղակիորեն տրված չէ սույն հասկացության սահմանումը, ապա անհրաժեշտ է ելնել իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա ընդհանուր մոտեցումից, ուստի կարող է և պետք է կիրառելի լինել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հետևաբար, հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկվում է որպես արտադրական և դրա վերաբերյալ կիրառելի է Պարետի որոշման թիվ 3 Հավելվածը:

Անդրադառնալով Պարետի որոշման թիվ 3 Հավելվածին, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մեր կողմից ամբողջապես պահպանվել են որոշմամբ սահմանված անվտանգության ապահովման պահանջները, որպիսի պայմաններում առկա չէ որևէ հիմք մեր նկատմամբ վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, Պարետի որոշման թիվ 3 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն. «Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ»:

Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ դիմակների և դիմային վահանակների օգտագործումը պարտադիր է բացառապես այն դեպքերում, երբ աշխատավայրում հնարավոր չէ ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը:

Ներկայիս իրավիճակում ստեղծվում է մի պատկեր, երբ ակնհայտ է դառնում մեր նկատմամբ վարչական վարույթի հարուցման ոչ իրավաչափությունն այն պարագայում, երբ Ձեր կողմից հեռուստաալիք այցելելու և վերահսկողություն իրականացնելու շրջանակներում իրականացվել է հենց իմ օրինական պահանջով տարածքի չափագրում, որով ուղղակիորեն պարզ է դարձել, որ տաղավարում գտնվող զրուցավարի և հյուրի միջև, ինչպես նաև նկարահանող խմբի անդամների միջև ապահովված է որոշմամբ սահմանված 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ավելին, հեռավորությունը լրագրող-զրուցավարի և հյուրի միջև կազմում է2.8 մետր, որպիսի պայմաններում իրավախախտման մասին խոսելն առնվազն անհիմն է:

Ինչ վերբերում է դիմակ կրելուն, անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը սևեռել միջազգային փորձին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին: Այսպես, առկա չէ առնվազն մեկ պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հաղորդավարները հանրությանը հանդես գան դիմակներով կամ դիմավահաններով: Բացառապես բոլոր մինիմալ իրավագիտակցության շեմն ապահովող պետություններում անգամ հեռուստատեսությունների համար օրենսդրորեն սահմանված են հատուկ կարգավորումներ, որպիսով վերջիններս չեն կրում պարտականություն հեռուստադիտողի առջև հանդես գալ դիմակով (հաշվի առնելով գործունեության բնույթը և ինքնին տաղավարային հատվածներում մշտապես սոցիալական հեռավորության առկայությունը): Դա առնվազն էթիկապես սխալ է և որոշակիորեն խանգարող: Միաժամանակ հենց նույն իմ ղեկավարած հեռուստաընկերությունը ապահովում է սոցիալական խթանումը դիմակներ կրելու վերաբերյալ, մշտապես տարածելով՝ «կրիր դիմակ» արտահայտությունը:


Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան:

Այսպես, մի շարք լրատվամիջոցներ խիստ բացասական լույսի ներքո են դիտարկել ՀՀ տարածքում տեղի ունեցողը, մասնավորապես «5-րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և տեղի ունեցող հետապնդումները, որպիսի պայմաններում խիստ քննադատության են ենթարկվել նման հետապնդում իրականացնող անձինք և մարմինները[1]: Նման պայմաններում ակնահյտ է մեր իրավունքների խախտումը, որը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և անվերապահորեն:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հասկանալ Ձեր կողմից իրականացվող վերահսկողության տրամաբանությունը և դրա ուղղվածությունը, հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ ցանկացած գործողություն, որը նախաձեռնվում է վարչական մարմինների կողմից Պարետի որոշման ապահովման և իրացման տեսանկյունից, հետապնդում է որոշակի նպատակ, որն էլ պետք է ապահովվի՝ հնարավորինս զերծ մնալով լիազորությունների չարաշահում և, առավելևս, նման չարաշահմամբ իրավունքի խախտում իրականացնելուց:

Այսպիսով, Պարետի որոշման ուղղվածությունն է ապահովել ՀՀ Կառավարության կողմից 16.03.2020թ. ընդունված «Արտակարգ դրություն ապահովելու մասին» Որոշումը: Այսինքն, սույն որոշման գերնպատակ է սահմանվում հասարակության կյանքի և առողջության պաշտպանությունը, իսկ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է՝ հիմնվելով սույն որոշման վրա, պետք է բխի հենց կյանքի և առողջության ապահովման առաջնային նպատակից: Հետևաբար վարչական մարմինների կողմից ցանկացած գործողություն, որը խախտում է սահմանված նպատակը կրում է բոլորովին այլ միտվածություն:

Այսպիսով, Պարետի որոշմամբ սահմանված է սոցիալական հեռավորության ապահովման պարտականությունը բացառապես բոլորի կողմից և ոչ միայն մեր հեռուստաընկերության, ուստի Ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն փակ տարածքներում գտնվող անձանց և ընկերությունների՝ անվտանգության կանոններին հետևելու պարտականությանը, այլև առհասարակ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Տարակուսանք է առաջացնում այն մեկնաբանությունը, որ սրճարաններում միմյանց դիմաց կամ կողք-կողքի նստած անձանց միջև որևէ կերպ չի ապահովվում և չի կարող ապահովվել սոցիալական հեռավորությունը, սակայն նման իրավիճակը երբևէ չի մտահոգել վարչական մարմիններին, մինչդեռ մեր կողմից իրականացված օրինաչափ գործունեությունը խիստ վերահսկողության առարկա է դարձել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կողմից պահպանվել են, պահպանվում են և շարունակելու են պահպանվել համապատասխան որոշմամբ սահմանված բոլոր պահանջները, ընդհուպ մինչև ոչ թե 1.5 այլ 2.8 մետր հեռավորություն ապահովելով: Մենք հոգ ենք տանում մեր, մեր աշխատակիցների առողջության և կյանքի մասին, ուստի ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ պաշտպանության միջոցները՝ համավարակի տարածումը կանխելու և տարածման պատճառ չհանդիսանալու համար: Ուստի խնդրում ենք Ձեզ չխոչնդոտել մեր կողմից բնականոն գործունեության իրականացմանը և զերծ մնալ մեր խոսքի ազատության իրավունքի հակաօրինական սահմանափակումներ թույլ տալուց:

Միաժամանակ գտնում ենք, որ Ձեր կողմից խախտվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որպիսի պայմաններում Ձեր կողմից կայացված վարչական ակտը, որը բացասական հետևանքներ կնախատեսի մեզ համար, կդիտվի ոչ իրավաչափ և կբեկանվի դատական կարգով:

Այսպիսով, համաձայն «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով»:


Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:

Վկայակոչված իրավադրույթների համակցված վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ վարչական մարմիններն իրենց պարտականություններն իրականացնելիս պարտավոր են յուրաքանչյուր դեպքում ելնել սահմանված սզբունքներից և չիրականացնել գործունեություն, որը որևէ կերպ կխախտի սահմանված սկզբունքներից առնվազն մեկը: Նշյալը համապարտադիր պահանջ է և ենթակա է կատարման անգամ արտակարգ դրության և դրա ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում:

Այսպիսով, օրենսդրորեն արգելվում է վարչական մարմիններին լիազորությունների չարաշահումն ու որոշակի գործողությունների իրականացումը, որը չի բխում օրենսրդրորեն ամրագրված նպատակներից և կրում է կամայական բնույթ: Վարչական մարմինները պարտավոր են բոլորի նկատմամբ դրսևորել հավասար, համաչափ մոտեցում և համանման փաստական հանգամանքների պայմաններում կիրառել միանման միջոցառումներ, այլապես առկա է վարչարարության սկզբունքի խախտում:

Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ որոշակիորեն խոսքի ազատությունը «լռեցնելու» քողարկված նպատակ են հետապնդում (ի թիվս այլի «սառեցնող էֆֆեկտի» վերաբերյալ հիշատակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման մեջ):

Միաժամանակ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները գտնում ենք, որ տվյալ դեպքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից չի իրականացվել որևէ գործողություն, որն իր մեջ պարունակում է վարչական իրավախախտում կատարելու պարտադիր տարրերը՝ զանցակազմը առհասարակ բացակայում է:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝

Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական տույժ նշանակելու մասին.

2) գործի վարույթը կարճելու մասին:

Վերոգրյալից բխում է, որ իմ նկատմամբ չէր կարող սկսվել վարույթ, քանի որ իմ գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման դեպքը և կազմը:Իսկ արդեն իսկ ապօրինի կերպով սկսված վարույթը ենթակա է կարճման:
Բացի այդ ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Սույն դեպքում վարչական իրավախախտման վարույթ հարուցելիս վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամքնների բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում, քանի որ վերջիններիս ներկայացվել է բավարար հիմնավորումներ այն մասին, որ Ընկերությունը իրականացնում է արտադրական գործունեություն, որը Պարետի համապատասխան որոշմամբ ունի այլ կարգավորումներ,որի պարագայում որևէ իրավախախտում իմ կողմից չի կատարվել և վարչական մարմնի կողմից վարչական վարույթ չէր կարող հարուցվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից վարչարարության շրջանակներում հիմնովին խախտվել են կամայականության արգելքի, համաչափության, օրինականության և վարչական վարույթի բազմակողմանիության սկզբունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ իմ գործողություններում բացակայում է իրավախախտման դեպքը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 282 –րդ հոդվածի 2-րդ կետի դրույթով՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ

Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով:
Հարգանքով՝

5-րդ ալիք հեռուստաընկերության

Տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյան

«08».07.2020թ.»,-գրել է Հարություն Հարությունյանը։