ԲՑԺ պատվաստանյութը նվազեցնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը. հետազոտություն
Տուբերկուլազի դեմ ԲՑԺ պատվաստանյութը, որը սովորաբար կիրառվում է երեխաների շրջանում երկրներում, որտեղ այդ հիվանդության ռիսկը բարձր է, կարող է նվազեցնել կորոնավիրուսից մահվան ռիսկը: Այս մասին ասվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հաղորդում է MedicalXpress-ը:
Նախորդ հետազոտություններում մասնագետներն արդեն հայտնաբերել են ԲՑԺ պատվաստանյութի կապը մահացության ցածր մակարդակի հետ: Նոր հետազոտության մեջ մասնագետներն ուղղումներ են մտցրել տարբեր երկրների տվյալներում՝ հաշվի առնելով եկամուտը, կրթության հասանելիությունը, բժշկական սպասարկման մակարդակը, բնակչության թիվն ու խտությունը, ինչպես նաեւ տարիքային բաշխումը: Սակայն բոլոր դեպքերում այդ պատվաստանյութի օգտագործման եւ կորոնավիրուսից մահացության նվազեցման միջեւ կապը պահպանվել է:
ԳՖՀ-ում, օրինակ, պատվաստում է անցկացվել 1961-1998 թվակականներին, իսկ ԳԴՀ-ում այն անցկացվել է տասնամյակ առաջ եւ դադարեցվել 1975-ին: Դա նշանակում է, որ ժամանակակից Գերմանիայի արեւելյան հատվածի ավագ սերունդը կարող է ավելի պաշտպանված լինել կորոնավիրուսից, քան արեւմտյան հատվածի բնակիչները:
Սակայն աշխատության հեղինակները նշում են, որ եզրակացությունները միայն նախնական են: ԱՀԿ-ում պնդում են, որ դեռ չկան ապացույցներ, որ տուբերկուլոզի դեմ պատվաստանյութը կարող է պատշպանել կորոնավիրուսից, եւ խորհուրդ չեն տալիս այն օգտագործել կանխարգելման համար:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ