Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է կորոնավիրուսի համավարակի ընթացքում կրթության ոլորտում առաջացած խնդիրներին, վտանգներին և դրանց լուծումներին: Հոդվածը կարող եք կարդալ ստորև:

Այս թեմայով խոսելու նյութն անվերջ է, բայց այս պահին կարևոր է արձանագրել հետևյալը. մինչ մենք ապրում ենք այսօրվա խնդիրներով և հոգսերով, որոնք, իհարկե, շատ սուր են, պատանիների ու երիտասարդների մի ողջ սերունդ գտնվում է իրական վտանգի առաջ։ Ճիշտ այնպես, ինչպես արտագաղթի և ծնելիության խնդիրներն առավել սուր զգացնել են տալիս տարիներ անց՝ զորակոչի ժամանակ, այդպես էլ այսօրվա սերնդին բաժին հասած վտանգների հետևանքները կզգանք շատ ավելի ուշ՝ մեր երկրի զարգացման որոշակի փուլի ընթացքում։ Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, նույն բանակում և այլն։

Խնդիրներ, որ բոլորինն են

Ակնհայտ է, որ համավարակը համակարգային շեղումներ և փոփոխություններ է մտցնելու մարդու և պետության կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։ Այսօր մենք առաջին հերթին մտահոգվում ենք առողջապահական բաղադրիչի մասին, որին բոլորս այս կամ այն կերպ առնչվում ենք՝ մի մասը բուժվում է, մյուսները փորձում են չվարակվել։ Երկրորդ ամենասուր խնդիրը մեր տնտեսական հեռանկարն է՝ ոչ միայն ողջ երկրի, այլև ամեն մեկս հենց մեր ձեռնարկության կամ աշխատատեղի կտրվածքով։ Երրորդ կարևորագույն ոլորտը, որտեղ մենք բախվելու ենք բարդագույն խնդիրների և մարտահրավերների, կրթությունն է։

Որքան էլ այսօր աշխարհի շատ հետազոտողներ նշեն, որ համավարակը նոր հնարավորություններ և լուծումներ կարող է բերել ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության (համակարգի կատարելագործում, կրթության մատչելիության բարձրացում և այլն), դա առավելապես այն երկրների համար է, որտեղ կրթական համակարգը կայացած է, գոյություն ունեն կրթական բարձր չափորոշիչներ և կայուն ավանդույթներ, կրթական համակարգն իրապես օգնում է երկրի տնտեսական զարգացմանը և աճին, ստեղծում է որակյալ մարդկային ռեսուրս։ Մարդկային որակյալ ռեսուրսն իր հերթին բարձրացնում է երկրի մրցակցային առավելությունը և ներդրումային գրավչությունը։

Իսկ ի՞նչ է կատարվել մեր երկրի կրթական համակարգում այս համավարակի շրջանում, ինչպիսի՞ հեռանկարի հիմքեր են ստեղծվել այս ամիսների ընթացքում։ Մենք փաստացի կորցրել ենք մեկ ուսումնական կիսամյակ և հայտնվել ենք առաջիկա ուսումնական տարին կորցնելու վտանգի առաջ։

Նոր ուսումնական տարի և նոր մարտահրավերներ

Կրթական համակարգում մենք այսօր ունենք երկու առաջնահերթություն.

ա/ իրականացնել գործնական և առաջնահերթ քայլեր՝ կրթական համակարգի կոլապսից խուսափելու և նոր ուսումնական տարին նորմալ սկսելու համար

բ/ նոր և անհրաժեշտ լուծումներ ձեռք առնել՝ երկրի կրթական համակարգի ռազմավարական վերափոխման համար:

Ստիպված ենք մի շարք արձանագրումներ անել, որոնք կօգնեն հասկանալ քայլերի ու գործողությունների անհրաժեշտ ցանկը։

Առաջին. մեր երկրում կարանտինի ողջ ընթացքում, երբ բոլոր աշակերտներն ու ուսանողները գտնվում էին հեռավար կրթության ռեժիմում, ես այդպես էլ չտեսա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը պատրաստված կլիներ համապատասխան նախարարության կողմից (կամ առնվազն՝ նախարարության պատվերով), որը կարտացոլեր մեր կրթական համակարգի վիճակը համավարակի շրջանում, սահմանափակման միջոցների ազդեցությունը սովորողների հոգեբանական վիճակի, առաջադիմության որակի վրա, հեռավար կրթության արդյունավետության, սովորողների և ուսուցիչների ներգրավվածության ծավալների, նրանց տեխնիկական հագեցվածության, այդ ամենի օգտակարության, հետագայում այդ համակարգի հնարավոր կիրառման մասին և այլն։

Երկրորդ. ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհում օբյեկտիվորեն արձանագրված են հետևյալ խնդիրները.

– Նոր պայմաններում երեխաների ու պատանիների գործունեության բարոյահոգեբանական կողմերը՝ դեպրեսիա, ուսումնառության պոտենցիալի, առաջադիմության և կարգապահության ընդհանուր անկում։ Դրսի մասնագետները, կրթության ոլորտի տեխնիկական և մեթոդոլոգիական խնդիրների կողքին առանձին ուշադրությամբ ուսումնասիրում են երիտասարդների հոգեբանական վիճակը։ Սկսել է շրջանառվել «քովիդ-սերունդ» տերմինը՝ նկարագրելու համար երիտասարդների այն սերունդը, որը բախվել է Քովիդ-19 համավարակի բերած խնդիրներին։ Աշակերտները, շրջանավարտները և ուսանողները համավարակի պատճառով միանգամից մի քանի լուրջ մարտահրավերի են հանդիպել։ Որքանո՞վ ենք մենք այսօր ուսումնասիրել ու գնահատել այդ խնդիրներն ու վտանգները, որքանո՞վ են մեր պետությունը և հասարակությունը պատրաստ դրանք չեզոքացնել։

– Կրթական գործընթացի մասնակիցների նյութական-ֆինանսական ապահովվածության վատթարացումը. մանկավարժների աշխատավարձի մակարդակը, դպրոցներում ու բուհերում ուսման վարձը վճարելու հնարավորության նվազումը` ծնողների ֆինանսական հնարավորությունների նվազումը, աշխատատեղերի և շատ ուսանողների կողմից լրացուցիչ աշխատանքի հնարավորության կորուստը։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 2020 թվականի համար կանխատեսել է ընդհանուր աշխատաժամերի յոթ տոկոսանոց կորուստ, որը համարժեք է ողջ աշխարհում առնվազն 195 միլիոն աշխատատեղի կորստին։ Կան հաշվարկներ, որ համավարակի պատճառով 40-60 միլիոն երեխա կհայտնվի չքավորության մեջ։

– Տեխնիկական-տեխնոլոգիական-առցանց կրթական գործընթացներ, սարքավորումների/գաջեթների և ինտերնետ կապի առկայություն՝ բոլոր սովորողների և դասավանդողների համար։ Գիտնականները մինչ այս համավարակն էլ էին ուսումնասիրում նմանատիպ ընդհատումների ազդեցությունը սովորողների առաջադիմության վրա։ Այսօրվա կարանտինային միջոցառումները լուրջ ազդեցություն կունենան անապահով ընտանիքների երեխաների վրա, որոնցից շատերի մոտ կա անհրաժեշտ սարքավորումների և ինտերնետ կապի խնդիր։

Այս տարվա խնդիրների թվում մասնագետներն առանձնացնում են դեպի հասուն կյանք անցում կատարելու բոլոր ավանդական «ծեսերի» իրականացման անհնարինությունը։ Սկսած վերջին զանգից մինչև ավարտական վկայականների հանդիսավոր ստացում, համադասարանցիների հետ ավարտական երեկոյի անցկացում, և այլն. սրանք հասունացման տեսանկյունից կարևոր անցումային կետեր են պատանու կյանքում։ Դրանց բացակայությունը լրացուցիչ սթրեսի ու անորոշության աղբյուր է նրանց համար։ Սրան գումարվում է միջանձնային հաղորդակցության դժվարացումը՝ երկարատև մեկուսացում հասակակիցներից, ընկերների հետ հարաբերությունների խնդիրներ, և այլն։

Երրորդ. այս ողջ ընթացքում ինձ այդպես էլ չի հանդիպել որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կնկարագրեր կառավարության քայլերն ու գործողությունները՝ դպրոցներում ու բուհերում ուսումնական գործընթացը նորմալ հուն վերադարձնելու ուղղությամբ։ Չեմ տեսել պաշտոնական հանձնարարականներ կամ լուծման առաջարկներ, որոնք ուսումնական հաստատություններին կօգնեին՝ պատրաստվել նոր ուսումնական տարուն՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Ես մինչ այս պահը չեմ նկատել այդ հարցերի ու մարտահրավերների շուրջ լրջորեն մտահոգվելու՝ երկրի ղեկավարության ցանկությունն ու ձգտումը։ Քաղաքական և այլ առաջնահերթություններն առայժմ սահմանափակվում են իշխանության ամրապնդման և բոլոր պետական-հասարակական ինստիտուտներն իշխանությանը ենթարկեցնելու միակ խնդրով։

Չորրորդ. Կարանտինի շրջանում մենք փաստացի կորցրինք երկրորդ կիսամյակը՝ դպրոցականների առաջադիմության առումով, էական կորուստներ կրեցինք բուհերում մասնագետների պատրաստման առումով, ունեցանք դիմորդների անհասկանալի և անկանոն ընդունելություն, ձեռք բերեցինք մեծ քանակի դեմոտիվացված պատանիների և երիտասարդների, որոնք դեռ երկար ու մեծ դժվարությամբ պիտի վերագտնեն իրենց երկարաժամկետ կրթական հեռանկարներն ու նպատակները։

Հինգերորդ. Եթե կրթական գործի կազմակերպումը շարունակելու է ընթանալ նմանատիպ տեմպերով ու նույն ֆորմատով, ապա մեզ սպառնում է ողջ նոր ուսումնական տարվա կորուստը։ Ուսումնական տարվա քիչ թե շատ լիարժեք կազմակերպման համար արդեն այսօր, եթե ոչ՝ երեկ, պետք է արված լինեին քայլեր, որոնք թույլ կտային գոնե մեղմել հնարավոր վտանգները։ Եթե այդքան բարդ է սեփական ուժերով կազմակերպել այդ ամենը, կարելի է օգտվել բազմաթիվ այլ երկրների կառավարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արդեն իսկ թողարկված բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթերից։

Վեցերորդ. Չի կարելի ոչ մի դեպքում ստեղծել կամ խրախուսել տպավորությունը, թե հեռավար կրթությունը մոտ ապագայում մեր միակ հնարավորությունն է։ Ոչ, այն ընդամենը մեկն է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներից։ Դեռևս շատ երկար ժամանակ այն չի կարող փոխարինել ավանդական, առկա կրթությանը։ Հեռավար կրթությունը լրացուցիչ հնարավորություն է, որը պետք է օգտագործվի ուսումնական նյութեր տարածելու և գիտելիք ստանալու համար, դա հաղորդակցության լրացուցիչ հնարավորություն է՝ հիմնական կրթական գործընթացից դուրս։ Դա հնարավորություն է՝ սովորողների ծնողների հետ ավելի սերտ և ակտիվ շփման համար։ Հնարավորություն է՝ կրթական գործընթացում յուրահատուկ պահեր մտցնելու՝ հեռավար հանդիպումներ տարբեր հետաքրքիր անհատների հետ, հայտնի մասնագետների հեռավար դասախոսություններ, և այլն։

Եվ իհարկե, այս տեխնոլոգիան հնարավորություն է՝ հեռու համայնքներում գտնվող կամ քիչ աշակերտներով համալրված դպրոցների համար՝ կրթական գործընթացը հնարավորինս լիարժեք կերպով կազմակերպելու համար։

Կարելի է և պետք է օգտվել այդ տեխնոլոգիաների բոլոր առավելություններից, բայց ոչ երբեք՝ դրանով փոխարինել գործող ուսումնառության համակարգը։

Յոթերորդ. Պետք է հասկանալ՝ ինչպես երեխաների մեջ նոր հետաքրքրություն արթնացնել դեպի դպրոցը։ Այսօրվա հաղորդակցային տեխնոլոգիաները բերել են նրան, որ տեղեկատվություն երեխաները կարող են ստանալ ամենատարբեր աղբյուրներից, և գուցե հենց այդ համընդհանուր տեղեկատվության՝ գիտելիքի փոխակերպումը կարող է լինել ժամանակակից դպրոցի խնդիրը։ Նախկինում դպրոցն էր տեղեկատվության հիմնական կամ միակ աղբյուրը, այսօր այդ մոդելն արդեն հնացած է։ Նմանատիպ փոխակերպման պետք է պատրաստ լինեն առաջին հերթին ծնողներն ու դասավանդողները։ Առաջինները՝ որպեսզի ճիշտ կառուցեն իրենց ակնկալիքները դպրոցից, իսկ երկրորդները՝ որպեսզի նոր պայմաններում ավելի ռացիոնալ և մասնագիտորեն մոտենան իրենց առաջ դրված խնդիրներին։ Նույնը հավասարապես վերաբերում է, իհարկե, բուհերում ուսումնառության կազմակերպման օպտիմալ մոդելներին։

Ութերորդ. Կրթության ոլորտի շատ մասնագետներ այսօր ուշադրություն են դարձնում ժամանակակից երիտասարդների մոտ այսպես կոչված «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացման անհրաժեշտությանը։

Անկախ նրանից, թե որտեղ եք դուք աշխատում, ծայրահեղ կարևոր է՝ ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, լինել սթրեսակայուն, համակարգային մտածել և լուծել խնդիրներ, կառավարել հույզերը, հարցեր ձևակերպել։ «Փափուկ հմտությունները» այն բազմանպատակային հմտություններն են, որոնք կարևոր են և պետքական՝ անկախ մասնագիտական ոլորտից։ Դրանք ունիվերսալ են։

Եթե նախորդ դարում առավել բարձր էր գնահատվում մարդու կողմից իր առջև դրված խնդիրը խստորեն կատարելը և աշխատանքի բաժանման համակարգում իր տեղը զբաղեցնելը, ապա այսօր, առավել քան երբևէ, մարդկանցից պահանջվում է համագործակցային հմտություններ ունենալ, փոխգործակցել հավասարը հավասարի հետ՝ հորիզոնական կառուցվածքներում։

Ապրանքների և ծառայությունների ստեղծման ու սպասարկման ոլորտում այսօր կարևոր է տարբեր ոլորտների մասնագետների համագործակցությունը։ Նման համագործակցություն հնարավոր է միայն զարգացած «փափուկ հմտությունների» պարագայում։

Որպեսզի ոչ միայն մեր երկրի ներսում, այլև միջազգային համագործակցային շղթայում մեր մասնագետներն ունենան պահանջարկ և լինեն մրցունակ, մեր կրթական համակարգը, բացի գիտելիք փոխանցելու ավանդական իր նպատակից, պետք է իր առաջ դնի նաև այդ նոր որակների և հաղորդակցային հմտությունների զարգացման խնդիրը։

Իններորդ. ուսուցչի դերի արժևորում.

· աշխատավարձի բարձրացում

· կրթական գործընթացի ընդհանուր նյութատեխնիկական բազայի բարելավում

· ուսուցիչների վերապատրաստման և որակավորման նոր ծրագրեր
· հայաստանյան բուհերում մանկավարժական կադրերի պատրաստման նոր մոտեցումներ:

Տասներորդ և վերջինը. Հայաստանյան կրթական համակարգի հեռանկարների մասին խոսելիս չի կարելի երբեք մոռանալ, որ այն, բացի ներպետական դերից, ունի նաև համազգային նշանակություն։ ՀՀ կրթական համակարգը երաշխավորն է աշխարհով մեկ սփռված բազմամիլիոնանոց հայկական համայնքներում ազգային ինքնության և ավանդույթների պահպանման, սփյուռքի երիտասարդ սերնդի ազգային ինքնագիտակցության ամրապնդման։ Մենք դեռևս կանգնած ենք տարածաշրջանում անվտանգության ապահովման և երկարատև, կայուն խաղաղության պահպանման խնդիրների առջև։ Մեզ պետք են սերունդներ, որոնց կրթության մեջ մենք կներդնենք ոչ միայն թվեր, ֆորմուլաներ և ժամանակակից հմտություններ, այլև՝ հոգի և որոշակի կայուն արժեքներ։

Փոքր երկրների կրթական համակարգերը, հատկապես՝ ժամանակակից աշխարհի լեզվական և մշակութային գլոբալիզացիայի պայմաններում, գտնվում են ընդհանուր անվտանգության համակարգի առաջնագծում։ Հայաստանի կրթական համակարգը պետք է գտնի օպտիմալ մոդելը՝ հավասարակշռելու ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչները և համամարդկային արժեքներն ու գլոբալ ձեռքբերումները։ Միևնույն ժամանակ այն պետք է լինի մրցունակ և ժամանակակից՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանում կրթության ոլորտի առաջատարը։ Բոլոր միակողմանի քննարկումները՝ ուսումնական ծրագրում լեզվին, գրականությանը, պատմությանը, եկեղեցուն առնչվող ծրագրային կրճատումների շուրջ, մեծ հաշվով արհեստական բնույթի են և վկայում են դրանց նախաձեռնողների անհեռատեսության և երկրի երկարաժամկետ խնդիրներն ու մարտահրավերները չգիտակցելու մասին։

Նայելով առաջ

Մեր երկիրն արդեն ունեցել է դժվար տարիներին ձևավորված սերունդ՝ 90-ականների սկզբի անցումային բարդ շրջանի միջով անցած և այդ փուլի հետևանքները մեծ դժվարությամբ հաղթահարած կամ այդպես էլ չհաղթահարած։ Այսօր, ունենալով այդ փորձը և աշխարհի հետազոտական մտքի կողմից օրեցօր կուտակվող և արագորեն մեզ հասնող գիտելիքը, մենք կարող ենք և պարտավոր ենք ապահովագրել այսօրվա երեխաներին ու պատանիներին՝ հնարավորինս անվնաս դուրս գալու այս դժվար շրջանից։ Քաղաքական ամրությունը, լայն աշխարհայացքը և մեծ խնդիրներ լուծելու կամքը անհրաժեշտ են հենց նման հակաճգնաժամային քայլերի իրականացման համար։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ