Ռուս գիտնականները նշել են այն վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկն առավել մեծ է
Չնայած Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ռեժիմի թուլացմանը և այցելության համար հանրային վայրերի վերաբացմանը՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը շարունակում է բարձր մնալ: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել են վարակաբանները և իմունաբանները՝ առանձնացնելով այն վայրերը, որտեղ վարակման մեծ վտանգ կա։
Այսպիսով՝ առաջին տեղում են հայտնվել այն շինությունները, որտեղ օդափոխման համակարգը վատ է գործում։
«Կարևորը ոչ այնքան շենքի նշանակությունն է, այլ այն, թե ինչպես է ներսում գործում օդափոխման համակարգը։ Եթե օդի շրջանառությունը վատ է իրականացվում, ապա յուրաքանչյուր փակ տարածություն արդեն իսկ մեծ ռիսկ է ներկայացնում»,-նշել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։
Երկրորդ տեղում են հայտնվել խանութներն ու դեղատները, որոնց մոտ երկար հերթեր են գոյանում: Ցանկում ներառվել է նաև պիկ ժամերին գործող հանրային տրանսպորտը:
Առավել վտանգավոր վայրերի եռյակը սահմանափակում են բարերը, ռեստորանները և կարաոկե ակումբները։ Ըստ մասնագետների՝ անհրաժեշտ է հատուկ զգուշավորություն ցուցաբերել նաև ատամնաբուժարան, մարզադաշտ և անգամ եկեղեցի այցելելիս։
Փորձագետները նշել են, որ իրավիճակն էլ ավելի է խորանում նրանով, որ սահմանափակումների ռեժիմի թուլացումից հետո մարդիկ դադարել են դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան