Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը
Կորոնավիրուսի համավարկը ցույց տվեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի հնարավոր կիրառմանը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:
«Համավարակը բացահայտեց, որ պետությունները խոցելի են եւ պոտենցիալ կերպով պատրաստ չեն դիմակայելու կենսաբանական սպառնալիքիներին, ներառյալ կենսաահաբեկչությանը»,- ասել է Վորոնկովը:- Թեեւ կենսաբանական ահաբեկչական ակտերը քիչ հավանական են, հարկ է սպառնալիքը համարել որպես իրական»:
Նրա խոսքով տագնապ է հարուցում այն փաստը, որ համավարակն սկսվելու պահից ի վեր որոշ ծայրահեղական խմբեր բացահայտորեն COVID-19–ի կիրառմամբ զենքի ստեղծման կոչ էին անում: Վորոնկովը հայտնել է, որ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնը մշակել է կենսաբանական ահաբեկչության, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթաբանական եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքի կանխման բնագավառում անդամ պետություններին օգնություն ցույց տալու ծրագիր:
«Մենք աշխատում ենք լայն շրջանակի շահագրգիռ կողմերրի, ներառյալ իրավապահ մարմինների, զինված ուժերի, հետախուզության, առողջապահության, արդյունաբերության, գիտական շրջանների եւ մասնավոր հատվածի հետ»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ