Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արտակարգ դրությունն առնվազն 1 անգամ կերակարաձգենք. ամեն ինչ տանում է դրան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, շաբաթ-կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք ենք ունեցել: Այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո լրարգողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի վատ լուրեր ստանում, այլև բազմաթիվ այլ երկրներից»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ իր կատարած շրջայցի ժամանակ նկատել է, որ հիմնական խնդիրը համաճարակի հետ կապված անհատական վարքի փոփոխությունն է, որ քաղաքացիները, կարծես թե այնուամենայնիվ, չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավճակի վրա: «Սա ամենակարևոր խնդիր է, և նույնիսկ ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիների շրջապատում չէր արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք»,-ասաց նա: Վարչապետը հիշեցրեց, որ արդեն կորոնավիրուսից 491 մարդ մահացել:

«Մենք ունենք ռազամավարական կարմիր գիծ, երբ տեսնեք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել՝ ընդ որում իմանալով, որ սա շատ մեծ հարված է լինելու տնտեսությանը»,-ասաց նա:

Առողջապահության նախարարն էլ նշեց, որ մահճակալային ֆոնդի զբաղվածությունը մնում է բարձր, հատկապես՝ վերականեդանացման բաժանմունքում: «Ծանր և ծահրահեղ ծանր պացիենտների թիվն ընդհանուր 650 է, որոնցից 47-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարքեր»,-ասաց նխարարը նշեց, որ ժամը երեքի դրությամբ չկա հրատապ հոսպիտալիզացիայի կարիք ունեցող քաղաքացի, ով չի հոսպիտիլազացվել:

Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ կատարված թեստերի մոտավորապես 30 տոկոսը դրական դեպք է գրանցում: Նա նշեց, որ 2600 մահճակալից 2300-ը սովորական մահճակալներ են և մոտավորապես 300-ը՝ վերակենդանացման մահճակալներ:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դիմակների հարաբերական պատշաճ կրումը մեզ մոտ էլ ապացուցել է, որ էֆեկտիվ է, քանի որ առանց դրա՝ պատիկով ավելի շատ դեպքեր կունենայինք: Նա կոչ արեց հատկապես 60-ից բարձր մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ նրանք հատկապես պահեն հակահամաճարակային կանոնները՝ պահել սոցիալական հեռավորություն, ձեռքերը հաճախ ախտահանել, և դնել դիմակ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ասաց․ «Իրավիճակն ինքը բերում է լուծումների, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, եթե ամեն ինչ այսպես գնա առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձեն կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանան գործիքներ ունենալ՝ որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: «Չենք կարող անընդհատ արտակարգ դրության ռեժիմը երկարացնել, դա խնդիրր է և չենք կարող նաև հակահամաճարակային վիճակը հաշվի չառնել, այստեղ բալանսավորված որոշման պետք է գանք: Ամենամեծ խնդիրն անորոշություններն են, մենք ասում ենք, որ շատ թե քիչ, այսօր հարաբերականորեն կայուն է իրավիճակը, բայց ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղն այդ իրավիճակը գլխիվայր կպտտվի: Մենք ամեն օր լարվածությամբ սպասում ենք գիշերը ժամը 12-ին՝ տեսնենք ինչպիսին է իրավիճակը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ապրիլի վերջին մեզ համար ակնհայտ էր, որ մենք լոքդաուն ասվածը չենք կարողանում պահել ոչ միայն վարչական պատճառով: «Մեր վերջին մեկուկես ամսվա վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կորոնավիրուսի տարածման հիմնական տեղը բակերը, շենքերն են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կատարված սխալներին, վարչապետն ասաց, որ կորոնավիրուսի պայքարի արդյունքները երզակացություններ անողները շտապում ենք: «Եթե մենք ելնենք այն իրողությունից, որ մինչև այս տարվա վերջ պատվաստվանյութը հասանալի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրներն իրար շատ մոտ արդյունքներ կունենան՝ կորոնավիրուսի հիվանդացության, մահացության: Սա համաշխարհային պրոբլեմ է և դրա մեջ առանձին վերցված լուծումներ չեն կարող լինել »,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։