Ընդամենը 2900 կմ վազքով Ferrari-ի հազվագյուտ մոդելը հանվել է վաճառքի
Bell Sport & Classic բրիտանական սրահը վաճառքի է հանել հազվագյուտ Ferrari 575 Superamerica-ն, որը 14 տարվա ընթացքում անցել է ընդամենը 2900 կիլոմետր։ 2006 թվականի արտադրության սուպերքարը գտնվում է իդեալական վիճակում․ գործարանային վիճակում է ե՛ւ Rosso Corsa գույնն ունեցող թափքը, ե՛ւ կարմիր կարերով բեժ կաշվե սրահը, գրում է Մոտոր-ը։
Ferrari 575 Superamerica-ը երկտեղանի մոդել է բաց տանիքով, որն առաջին անգամ ներկայացվել է 2005 թվականին՝ որպես 550 Barchetta-ին հաջորդող մեքենա։ Առանցքային տարբերությունը ածխածնային մանրաթելից կոշտ կտուրն է էլեկտրաքրոմատիկ ապակով, երբ 550 Barchetta-ն հագեցած էր փափուկ կտորե ծածկով։
Ferrari 575 Superamerica-ն հագեցած է V12 հզորությամբ 5,7-լիտրանոց շարժչով՝ 540 ձիաուժ հզորությամբ։ Ուժային ագրեգատը համադրված է Ferrari F1-ի կիսաավտոմատ փոխանցման տուփով, այն ունի հետեւի քարշակ։ Առաջին անգամ ցուցադրման պահին 575 Superamerica-ը զարգացնում էր 320 կմ/ժ առավելագույն արագություն, որն աշխարհում ամենաարագ կաբրիոլետն էր։
575 Superamerica-ը թողարկվել էր փոքր քանակով՝ շուրջ երկու տարվա ընթացքում 559 սուպերքար, այդ թվում՝ մի քանի նմուշ մեխանիկական փոխանցման տուփով։
Ferrari 575 Superamerica-ի դիմաց ցանկանում են ստանալ 300 հազար ֆունտ ստերլինգ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից