Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հ/ը ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձ են կատարել երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը:
Tert.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, նշվում է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:
Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։
Ամերիկյան լրատվականները նաև նշում են, որ երկու հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են վերջինիս վարած քաղաքականությունը։
Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։
Ամերիկյան հեղինակավոր լրատվականները նաև հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է լրագրող։
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: «Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու «ԱրմՆյուզ»-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատությանն ու խոսքի ազատությանը խոչընդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- հայտնել էր Ֆարմանյանը: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: Նա շեշտել է, որ չկա որևէ իրավական հիմք, որով հաղորդավարները, եթե սոցիալական հեռավորություն են պահպանում, ապա այդ դեպքում ևս պարտավոր են դիմակ կրել: Հիշեցնենք, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն օրերս հայտարարել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։
Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել են միջազգային տասնյակ այլ լրատվամիջոցներ ևս:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ