Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:
«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու ArmNews-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքին խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա իրենք դիտարկում են որպես Armnews հեռուստաընկերության և լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց, որը ստանալու է համարժեք պատասխան. «Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ