Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է

«Հրապարակի» հարցազրույցը Մխիթար Հերացու անվան Բժշական համալսարանի շրջանանավարտ, բժշկական նախկին «ԿՎՆ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանի հետ

-Պարոն Գրիգորյան, համավարակի այս խառը իրավիճակում, նախարար Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ տարօրինակ երկխոսություն ունեցան պատվաստանյութի թեմայով։ Փաշինյանը հարցրեց, թե ինչ կա պատվաստանյութերից, Թորոսյանն էլ ասաց, որ բանակցում է ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի և պատվաստանյութ մշակող ընկերության հետ, որն առնչվում է Նուբար Աֆեյանին։ Ավելացրեց, որ շատ մեծ է հավանականությունը, որ հենց նրանց պատվաստանյութը կդառնա թեկնածու պատվաստանյութ։ Այսինքն՝ ձուկը ջրում, դեռ ոչ մի բան պարզ չէ, նորմալ փորձարկումներ չկան, խոսում են ինչ-որ պատվաստանյութեր Հայաստան բերելու մասին։

-Այստեղ զարմանալու ոչ մի բան չկա։ Ես այդ թեմայով չէի գրում, որովհետև համոզված էի, որ այդ օրը գալու է և այսօր է այդ օրը։ Չմոռանանք, թե այդ մարդն ինչ է ասել ի սկզբանե․ որ Հայաստանը «չմո» երկիր է (նախարար Թորոսյանի առաջին գրառումներից) ու որ պետք է գոհ լինենք, որ մեզ պատվաստանյութ են տալիս։ Ասեմ, որ դեմ չեմ պատվաստվելուն, իրոք համարում եմ, որ վակցինացիան ահռելի մեծ դեր է խաղացել մարդկության պատմության մեջ և իրոք օգնել է մեզ՝ կասեցնելու շատ ու շատ վտանգավոր համաճարակներ։ 1918-ին, օրինակ, Հայաստանում 3 համաճարակ կար, որոնցից մարդիկ մահանում էին փողոցներում․ խոլերան, որովայնային տիֆն ու դիզենտերիան և Երևանում գիշերները շրջում էր սայլ, որը հավաքում էր մահացած մարդկանց։

Սա ժամանակին մեզ օգնեց։ Բայց ի՞նչ է կատարվում այսօր։ «Այսօր» ասելով՝ վերջին 20 տարին հաստատ։ Հայաստանը, ինչպեսև՝ շատ հետամնաց երկրներ, դարձել պատվաստանյութերի համար փորձադաշտ։ Իսկ ո՞ւմ համար է նորություն, որ ԱՀԿ-ն փողը տալիս է ու․․․ կամ ինչու՞ , օրինակ, ԳԱՎԻ-ում ներգրավված Հայաստանի առողջապահության նախարարը։ Հանճա՞ր է, եսիմ ինչ բժիշկ, չէ․․․ տեսե՞լ եք՝ ովքեր են այդ ԳԱՎԻ-ում․ ինչքան հետամնաց երկիր կա, իրենց առողջապահությամբ զբաղվողներն են։ Շատ էլեմենտար է․ հավաքում են իրենց, դե ԱՄՆ-ի համար իրենք աբորիգեն են, չէ՞․․․ ասենք՝ լավ հյուրանոցում պահում են, խոստանում են՝ ձեր պետությանը փող կտանք, չեմ կարող ասել՝ իրենց անձնապես փող տալի՞ս են, կարող եմ միայն կռահել, բայց ասում են՝ այս պատվաստանյութը ձեր մոտ պատվաստեք։ Հետո 1-2-3-5 տարի հետո հավաքում են տվյալները։ Հաստատ չգիտեմ, բայց կասկածներ ունեմ, որ «Գարդասիլի» պատմությունը նույնն է․ մեր վրա «սաղացրեցին» ոչ վերջնական փորձարկումներ անցած «Գարդասիլի» տարբերակ։ Հիմա էլ կորոնավիրուսի վակցինան։ Ես կարող եմ ասել՝ ինչ է կատարվելու։ Տեսել եք, չէ՞, այս ինֆոդեմիայի հետևանքով որքան վախեցած մարդ կա աշխարհում ու Հայաստանում։ Միայն իմ շրջապատում կան երեքը, որոնք հոգեկան խանգարման աստիճան ֆոբիա ունեն կորոնավիրուսի նկատմամբ․ ամիսներով տնից դուրս չեն գալիս։ Հիմա այս մարդկանց, եթե ասվի՝ պատվաստվիր ու կփրկվես, ի՞նչ կլինեն։ Եթե 1000 դոլար էլ չունենան, կգնան պարտք կվերցնեն, որ պատվաստվեն։ Իսկ օրինակ՝ ես, եթե անգամ դրա համար քրեական հետապնդում իրականացնեն իմ նկատմամբ, չեմ պատվաստվի։ Ինչու․ վիրուսը շատ արագ մուտացիայի է ենթարկվում, այնպես չէ՞։ Հիմա․ այն պատվաստանյութը, որն այսօր պատրաստ է, այն վիրուսի շտամի կամ գենոմի վրա է, որը եղել է ենթադրենք՝ 4 ամիս առաջ։ Մինչև պատվաստանյութը գա, հասնի Հայաստան, կանցնի՞ ևս 2-3 ամիս։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս 6-7 ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր տեսակը որքան մուտացիաների կենթարկվի։ Արդյունքում՝ անհատ է, թե պատվաստվելով էն շտամին, քանի՞ տոկոսով այն կհամընկնի նոր եկող շտամին։ Իմաստը՞ պատվաստվելու։

-Նաև, եթե չեմ սխալվում, գիտականորեն ապացուցված չէ, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ ձևավորվում է իմունիտետ, այսինքն՝ հակամարմիններ են լինում։

-Կարդացել եմ նյութեր այդ մասին, որ գիտականորեն ապացուցված չէ, բայց երբ ես սովորում էի Բժշկական ինստիտուտում, մեզ նման բան չէին ասում։ Ու այսօր խոսելով մեր խելացի համաճարակաբանների հետ, կարող եմ ասել մեր ընդհանուր կարծիքը։ Այն է՝ չկա տենց ինֆեկցիա, որն ունենում ես, հիվանդանում, լավանում ես ու քո մոտ չի լինում հակամարմին։ Նման բան չի լինում։ Ինչ ուզում են, թող գրեն։ Մոտ 6 ամիս առաջ էլ ԱՀԿ-ն ասում էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է ձեռքից ձեռք։ Տեսա՞ք, որ հիմարություն դուրս եկավ։ 2 ամիս առաջ բոլորին ստիպոււմ էին ձեռնոցներ հագնել։

-Մասնավոր կլինիկաների տնօրեններին ու բժիշկներին ուղղված կոչով եք դիմել՝ գրելով․ «Երբ Հայաստանի առողջապահության նախարարն ու իր կիսագրագետ շրջապատը եկան Արմեն Մուրադյանի հետևից, դուք լռեցիք։ Երբ նրանք քարուքանդ էին անում տուրբերկոլլյոզային դիսպանսերն ու ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը, որպեսզի այստեղի ֆինանասական հոսքերն ուղղեն իրենց ենթակա ՀԿ-ների ու գլխավոր բժիշկների միջոցով այլ ԲԿ-ներ, դուք լռեցիք։ ․․․․
Հիմա տեղական «նշանակության» բժիշկ Մահը եկել է ձեր բոլորի հետևից։ Նա արտաքին ղեկավարում է իրականացնում բոլոր բուժական հաստատություններում և կարծում եմ՝ այնտեղ կնշանակի, ինչը նա սիրում է, նախկին հարկային տեսուչների։ Քողարկվելով արտակարգ դրության և Պարետի որոշումներով՝ նրանք մեկ ամսից կկազմաքանդեն ձեր կլինիկաները, քթները կմտցնեն ձեր հաշվապահություններ, քրեական գործերի հարուցման սպառնալիքներով և շատժով իրենց կենթարկացնեն ձեր կլինիկաները»։ Ինչո՞ւ եք կարծում, կդիմադրե՞ն առողջապահական կլինիկաների սեփականատերերը։

-Տեղյակ եմ, որ կա դրա պրոեկտը, որն առայժմ հրապարակայնացված չէ, բայց ճանաչելով այս իշխանությանը, չեմ կասկածում, որ դա ամեն վայրկյան կարող է լինել։ Ես ասել եմ՝ եթե չեք ուզում կորցնել ձեր կլինիկաները, ընդդիմացեք հիմա, որովհետև այսօր արդեն 2 պետական կլինիկա կազմալուծված է․մեկը տուբերկուլյոզային դիսպանսերն է, մյուսը ՁԻԱՀ կենտրոնը։ Դուք գիտե՞ք՝ ով է ՍՊԻԴ-ի կենտրոնի ղեկավարը․․․ ՊԵԿ-ի աշխատող։ Այդքան մեծ կռվով ՍՊԻԴ-ի կենտրոնը միացրեցին «ինֆեկցիոնին», գլխավոր բժշկի հաստիքը հանեցին, բժիշկներն էլ ստորագրեցին, դուրս եկան, նա ղեկավար նշանակում է ՊԵԿ աշխատակցին։ Իսկ գիտե՞ք, որ մինչև հիմա ՍՊԻԴ-ի կենտրոնը չի միացել։ Իսկ գիտե՞ք, որ ինֆեկցիոնի գլխավոր բժշկի տեղակալն էլ է ՊԵԿ-ի աշխատող։ Իր տեղակալներից մեկն էլ։ Գիտե՞ք, թե ինչի համար։ Ղեկավարել ֆինանսական հոսքերը։ Վերջ։ Իրենք թքած ունեն բժշկության վրա։

hraparak.am