Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար, վկայում են Bloomberg Billionaires Index-ի վարկանիշի տվյալները:
Ինչպես նշում է գործակալությունը, սա ռեկորդային ցուցանիշ է գործարարի համար: Նախորդ 167,7 միլիարդ դոլար առավելագույնը, ըստ վարկանիշի, սահմանվել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին:
Բեզոսի կարողության աճը պայմանավորված է Amazon-ի բաժնետոմսերի աճով՝ չորեքշաբթի, հուլիսի 1-ին, այն բարձրացել է 4,4%-ով` հասնելով ռեկորդային 2,878,7 դոլարի մեկ հատի համար: Բեզոսին է պատկանում ռեթայլերի 11% բաժնեմասը, միայն տարեսկզբից նա հարստացել է 56,7 միլիարդ դոլարով, հայտնում է РБК-ն
Գործակալության տվյալներով՝ սա ընդգծում է «Մեծ դեպրեսիայի օրվանից տնտեսական վատագույն անկման ժամանակ Միացյալ Նահանգներում մարդկանց բարեկեցության մեջ աճող միջակայքը»: Amazon-ում հիմնադրի կարողության փոփոխությունները հրաժարվել են մեկնաբանել:
Մայիսի կեսին Comparisun ընկերության փորձագետները հավանական են համարել, որ Բեզոսը 2026 թվականին կարող է դառնալ ավելի քան մեկ տրիլիոն դոլար կարողությամբ առաջին մարդը: Վերլուծաբանները նշում են, որ անցած հինգ տարիների ընթացքում Amazon-ի ղեկավարի ունեցվածքի գանահատուումը տարեկան աճել է միջինը 34%-ով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ