Ինչու՞ են որոշ իրեր բնակարանում հոսանքահարում
Երբեմն կենցաղային որոշ իրերին դիպչելիս կարելի է հոսանքահարվել․ ըստ գիտնականների՝ դա բացատրվում է ստատիկ էլեկտրականության ազդեցությամբ, որը կարող է կուտակվել տարբեր օբյեկտների վրա, գրում են «Ակտուալ նորություններ»-ը:
Ստատիկ էլեկտրականության աղբյուր կարող է լինել ոչ թե առարկան, այլ մարդը․ այս դեպքում հպումը կարող է ճակատագրական լինել որոշ զգայուն էլեկտրական իրերի համար: Էլեկտրոնիկայի վերանորոգման վարպետները իզուր չէ, որ աշխատում են հատուկ հակաստատիկ ապարանջաններով:
«Ամենից հաճախ ստատիկ ճնշումը կուտակվում է պլաստիկ կորպուսներով առարկաների մեջ, որոնց ներսում շփվող տարրեր կան: Ստատիկայի այլ աղբյուրները սինթետիկ նյութերով պատված առարկաներն են: Օրինակ՝ փափուկ կահույքը, վարագույրները եւ այլն: Երբ դրանք շփվում են ձեր հագուստի հետ, ապա հոսանքահարումից խուսափել հնարավոր չէ»,- բացատրում են փորձագետները:
Բնակարանում իրերից թեթեւ հոսանքահարվելու հավանականությունը մեծանում է ձմռանը, երբ տարածքում խոնավությունը նվազում է: Ցածր խոնավության դեմ կարելի է պայքարել խոնավացուցիչների օգնությամբ։
Եթե հոսանքահարում է լինում լվացքի մեքենայից կամ ինչ-որ այլ էլեկտրական սարքից, ապա խնդիրը, ամենայն հավանականությամբ, հողանցման կամ էլեկտրականության անցկացման հետ կապված այլ խնդիրների պատճառով է։ Այս դեպքում ավելի լավ է դիմել մասնագետի օգնությանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ