Գինեգործները խնդիրների առաջ են. ներքին շուկայում վաճառքը նվազել է 60 տոկոսով
«Փաստ» թերթը գրում է․ «Ապրիլի վերջերից սկսած՝ գինու շուկայում ի հայտ են եկել որոշակի միտումներ, որոնք այսօրվա դրությամբ անփոփոխ են: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Խոսելով ներքին ու արտաքին շուկաներում առկա փոփոխություններից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.
«Ներքին շուկայում մենք գինու վաճառքի շուրջ 60 տոկոս նվազում ունենք: Կան կոլեկցիաներ, որոնց դեպքում վաճառքի նվազումն անգամ 70 տոկոս է: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս պարագայում առնվազն 50 տոկոս նվազում կա:
Վաճառքի նվազում է նկատվել հատկապես միջին և միջինից բարձր որակ ունեցող ապրանքների դեպքում: Էժան ապրանքների վաճառքը քիչ է նվազել: Սա նշանակում է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակն առաջին հերթին հարվածել է հենց միջին որակի ապրանքների վաճառքին:
Բայց այս ամբողջ ճգնաժամը նաև դրական կողմ ունի: Նույն միջին և բարձր համարվող արտադրանքի դաշտը մաքրվեց ավելորդ «փուչիկներից», կեղծ արտադրանքից»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ