Արքայադուստր Եվգենյան ցուցադրել է մեջքի վիրահատությունից մնացած սպին՝ կոչ անելով հպարտանալ «թերություններով» (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին՝ արքայազն Էնդրյույի դուստր, Յորքի արքայադուստր Եվգենյան, Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է մեջքի վիրահատությունից մնացած սպիի լուսանկարը՝ հետևորդներին կոչ անելով հպարտանալ իրենց սպիներով։
«Այսօր Սկոլիոզ հիվանդության իրազեկման միջազգային օրն է։ Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ սպիի լուսանկարով և քաջալերել բոլոր նրանց, ովքեր անցել են նույն բանի միջով, փոխադարձաբար կիսվել իրենց փորձառություններով»,- գրել է արքայադուստրը։
«Եկեք հպարտանանք մեր սպիներով»,- իր գրառման վերջում խորրհուրդ է տվել արքյադուստրը։
Հայտնի է, որ արքայադուստր Եվգենյան 12 տարեկանում սկոլիոզի վիրահատության է տարել և նույնիսկ իր հարսանյաց արարողությանը հրավիրել է իրեն վիրահատած վիրաբույժներին։
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք կոտրել գեղեցկության կարծրատիպերը՝ մարդկանց մեր սպիները ցույց տալով»,- ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր արքայադուստրը։



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից