Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

«Այո՛, աշխարհը փոխվում է». Արթուր Ջանիբեկյանը՝ համավարակի բերած փոփոխությունների, «Comedy-ի Արթուրը» մնալու և հայկական մշակույթին ծառայելու մասին (տեսանյութ)

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն առցանց ռեժիմով ծավալուն հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային համավարակն ազդել իր հետ առնչություն ունեցող ոլորտների՝ հեռուստատեսության, հումորի, առցանց մեդիայի վրա:

Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի («Էմմի») անդամ, տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն մեդիամենեջերների հնգյակում ներառվող Ջանիբեկյանը «Просто о сложном» հաղորդման շրջանակում նկատել է, որ վերջին երեք-չորս ամիսը շատ կարևոր են եղել թե՛ մեդիա ոլորտի, թե՛ դրա առաջարկած արտադրանքը սպառողների՝ հեռուստադիտողների համար: Մեդիամենեջերը հույս է հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման իրավիճակներ չեն կրկնվի՝ չնայած որ նման իրավիճակները մեդիաոլորտին տանում են որոշակի աճի ուղղությամբ:

«Մարդկային սովորական լեզվով ասած՝ մարդիկ կարանտինի ընթացքում ինչ հնարավոր էր դիտեցին, քանի որ բոլորը բավականաչափ ազատ ժամանակ ունեին: Կոնտենտի ցանկացած տեսակ մեգապահանջարկ էր վայելում: Եվ այս պարագայում ես ևս բացառություն չեմ: Իմ աշխատանքային գրաֆիկը բաղկացած էր ZOOM հանդիպումներից և հեռախոսազանգերից, սակայն կար նաև ազատ ժամանակ դիտելու այն ամենը, ինչն առաջարկվում է ամբողջ աշխարհին»,-նշել է Ջանիբեկյանը՝ հավելելով, որ կարանտինի ընթացքում դիտել է առաջարկվող բոլոր պիլոտային նախագծերը, «Գահերի խաղ», «Միլիարդներ» հեռուստասերիալները, ռուսական կինոհիթերը, «Դեքսթեր»-ը:

«Ինձ տպավորել են ոչ թե ինչ-որ կոնկրետ սերիալներ, այլ այն միտումները, որոնցից օգտվում է ռուսական կինոարդյունաբերությունն ու որոնք առաջարկում է ամերիկյանը»,-նշել է Ջանիբեկյանը:

Նա նկատել է, որ ավելի շատ կցանկանար խոսել ոչ թե այն մասին, թե այս ընթացքում ինչ է դիտել, այլ այն գիտակցման, որ ամեն ինչ իրականում փոխվել է. խոսքն առաջարկվող մեդիակոնտենտի մասին է: Ջանիբեկյանի խոսքով՝ այժմ արտադրվում է սերիալների նոր տեսակ: Ըստ նրա՝ բովանդակային առումով էական փոփոխություններ չկան, սակայն «սթորի թելինգի» մեթոդը փոխվում է:

Շևարդնաձեի դիտարկմանն առ այն, որ կարանտինի ընթացքում մեդիակոնտենտի սպառողների շրջանում տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, Ջանիբեկյանը նշել է, որ այդքան էլ համակարծիք չէ:

«Չեմ կարծում, որ արժեքները փոխվել են, միգուցե մարդկության կյանքում տեղի են ունեցել կարևորագույն փոփոխություններ, որոնք կհանգեցնեն արժեքների փոփոխման, սակայն արժեքներն այդքան արագ չեն փոխվում: Փոխվում են միտումները, որոնք հանգեցնում են արժեքների փոփոխման: Այլ կերպ ասած՝ ներկայում արժեքներն առաջվանն են, ուղղակի դրանց մասին պատմելու մեթոդներն են փոխվել»,-ասել է Ջանիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայում կոնտենտի ավելի մակերեսային սպառումն արդիական միտում է, որն արմատացել է հենց կարանտինի ընթացքում:

Զրույցի ընթացքում Շևարդնաձեն նշել է, որ համավարակն արագացրել է «նոր էթիկայի» մուտքը Ռուսաստանը: Խոսքը նոր իրականության մասին է, որի վերաբերյալ Ջանիբեկյանն ասել է. «Իրականում ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց միշտ համարել են բարիկադների հակառակ կողմում գտնվող և որոնք առավելապես թելադրում են միտումները, այլ ոչ թե սպառում են դրանք: Ես այնպիսի մարդ եմ, որ աշխատանքի բերումով փորձում է նախևառաջ հասկանալ՝ ինչ միտում է ինքը թելադրում: Ցանկանում եմ հասկանալ՝ այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ և ընկերներիս, գործընկերներիս հետ տարբեր բաներ ենք ստեղծում, ինչ է անում, ինչ է առաջարկում, ինչպես է պատկերացնում այդ «նոր էթիկա» ասվածը և ինչ է այդ «նոր էթիկայի» շրջանակում առաջարկում հանրությանը»:

Մեդիամենեջերի կարծիքով՝ «նոր էթիկայի» շրջանակում միտումները ձևավորում է «տեղեկատվական հանրությունը»: Նա նկատել է, որ 2007-2013թթ. ընթացքում աշխարհում տեղի է ունեցել երկու կարևորագույն իրադարձություն, որոնք շատ ուժեղ են ազդել մարդկության պատմության ընթացքի վրա: Խոսքը լայնաշերտ ինտերնետի ստեղծման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավելի քան երեք մլրդ սմարթֆոնի վաճառքի մասին է:

«Աշխարհը հիմնովին փոխվեց: Եթե առաջ ամբողջ աշխարհում թերթերը, հեռուստաալիքները, ամսագրերը, մալուխային ալիքները և նմանատիպ այլ բաները միասին ընդամենը 120 000 էին, ապա հիմա դրանց թիվը 3 մլրդ-ից ավելի է: Այսինքն՝ ցանկացած մարդ, որը տարին գոնե մեկ անգամ YouTube-ում, TikTok-ում կամ Instagram-ում տեսանյութ է հրապարակում, հանդիսանում է կոնտենտ մենեջեր: Մինչդեռ մարդը, որն այդ տեսանյութը դիտում է, դառնում է կոնտենտ սպառող: Եվ այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ մարդը, որը գտնվում էր 120 000 թերթի, ամսագրի ու հեռուստաալիքների թելադրած միտումների ճնշման ներքո, միանգամայն տարբերվում է այն մարդուց, որն արդեն գտնվում է երեք մլրդ-ի «լծի» տակ: Այս երկուսը սկզբունքորեն իրարից տարբեր մարդիկ են: Ուստի՝ այս առումով չի կարող չփոխվել ո՛չ արժեհամակարգը, ո՛չ էլ մնացած բաները: Ամեն ինչ շատ է փոխվել և հարց է, թե ինչպես: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Եվ մեծ հաշվով «նոր էթիկան» առաջին «ֆորպոստն» է դեպի արժեքների փոփոխությունը: Այն ամենը, ինչով մեզ կերակրում էին, ինչից մենք հաճույք էինք ստանում, հիմա սկսել է փոխվել: Եվ նոր տեղեկատվական հանրությունը, որը հանգեցրել է «նոր էթիկայի», այս ամենի առաջին ծաղիկներից է»,-ասել է Ջանիբեկյանը:

Որպես թեմայի շարունակություն՝ նա նկատել է, որ բոլոր նոր սոցիալական, տնտեսական և ստեղծագործական միտումները (#metoo, Black Lives Matter) վերը նշած նոր չակերտավոր «փիլիսոփայության» հետևանքներն են:

Այնուհետև զրույցի մասնակիցներն անցում են կատարել հումորի թեմային, ինչի առնչությամբ Ջանիբեկյանը նկատել է, որ հումորը հանրության արտացոլանքն է, և որ ներկա իրողությունում հումորի համար բավականաչափ մշակման նյութեր կան: Շևարդնաձեն հավելել է, որ այսօր հումորի ոլորտում ավելի են շատացել սահմանափակումները, որոնք վերաբերում են որոշակի թեմաների, մարդկանց սոցիալական խմբերի. «հումորն ասես ականապատ դաշտ լինի, որտեղ չգիտես՝ ոտքիդ տակ ինչ և երբ կպայթի»:

«Այս առնչությամբ ցանկանում եմ մի դիտարկում անել. եթե կատակն իսկապես ծիծաղելի է՝ նույնիսկ եթե այն մարգինալ է, այն ընդունելի է: Իհարկե, սահմանափականումներ շատ կան, բայց հետաքրքրական է, որ հենց այդ սահմանափակումներն էլ հումորի համար նյութ են դառնում»,-նշել է Ջանիբեկյանը:

Վերջինիս համոզմամբ՝ «ներկայում աշխարհը գտնվում է անցումային փուլում, տեղեկատվական հանրությունը ստեղծել է նոր աշխարհ, որը որևէ պատմական ակնթարթից հետո արդեն հստակ ուրվագիծ կստանա. տեղի է ունենում մի գործընթաց, որի ավարտից հետո կարելի է միայն հասկանալ՝ ինչ է կատարվել»:

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել այդ ամենին, իսկ թե որքանով է մեզ դա հաջողվում, ցույց են տալիս մեր վարկանիշային ցուցանիշները»,-նշել է մեդիամենեջերը:

Բացի այդ, նա կիսվել է ևս մի կարևոր դիտարկմամբ, ըստ որի՝ «հեռուստատեսության և տեսահոսթերի կյանքում շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. դրանք այլևս չեն որոշում ժամանակը. առաջ հեռուստատեսությունը թելադրում էր, թե երբ պետք է դիտել այս կամ այն բանը, իսկ հիմա այդ ժամանակային վերահսկումը չկա»:

Comedy Club Production-ի հիմնադիրն անդրադարձել է նաև ռուսական սոցկայքերում և լրատվամիջոցներում շատ քննարկված թեմաներից մեկին՝ հումորիստ Գարիկ Խառլամովի և դերասանուհի Կրիստինա Ասմուսի ամուսնալուծությանն ու դրա շուրջ երկրպագուների բարձրացրած աղմուկին. շատերը ենթադրել են, որ զույգն ամուսնալուծվել է Ասմուսի՝ նոր ֆիլմում անկողնային չափազանց բաց տեսարանի պատճառով ու քննադատել են Խառլամովին:

«Ինչ-որ գնահատականներ չեմ տալու կամ տպավորություններով չեմ կիսվելու, քանի որ Գարիկը մոտ ընկերս է, և ես խորությամբ եմ ծանոթ այդ պատմությանը: Միայն ընդհանրական կասեմ հետևյալը՝ այո՛, այդ ամենը տեղի է ունեցել, և Գարիկն այդ իրավիճակում իրեն շատ ճիշտ է պահել: «Հեյթերները» ճանաչվածության հակառակ կողմն են, և արտիստը նրանց համար ևս պատասխանատվություն է կրում»,-ասել է Ջանիբեկյանը՝ նշելով, որ «սա մեր ժամանակների ոգու արտացոլանքն է»:

Խոսելով համավարակի ընթացքում մեծ թափ առած առցանց կինոթատրոնների մասին՝ Ջանիբեկյանը նշել է, որ դա այդքան էլ վատ չէ, քանի որ այս ձևաչափն առաջարկում է ընտրության մեծ հնարավորություն, կոնտենտի մեծ ընտրություն, և օտար լեզուներին տիրապետելու դեպքում կարելի է ցանկացած ֆիլմ դիտել առանց տնից դուրս գալու:

Հաղորդավարուհին հետաքրքրվել է՝ արդյոք կարանտինի ընթացքում Ջանիբեկյանի մոտ հաջողության, մեծ բարձունքների հասած այլ հայտնիների պես կյանքը վերաիմաստավորելու ու աշխատանքային գործունեության ոլորտում նոր, ոչ հումորային ինչ-որ բան անելու ցանկություն չի առաջացել:

«Որպես պատասխան պատմեմ մի պատմություն. վեց տարի առաջ հրավիրված էի Ռուսաստանում շատ հայտնի ընկերներիցս մեկի միջոցառմանը. նա Լոս Անջելեսում նշում էր երեխաների ծնունդը: Նա շատ հարուստ է, և իր երեխաների համար մեծ տոն էր կազմակերպել. առաջին հայացքից թվում է՝ հարցի պատասխանի հետ այս ամենը կապ չունի, բայց հիմա կհասկանաք: Ես այդ միջոցառմանը գնացել էի կնոջս, աղջկաս և որդուս հետ, և ինչն ինձ այնտեղ ամենից շատ տպավորեց. դա անիմացիոն հերոսների առատությունը, կառուցված շքեղ դեկորացիաները, ծախսված գումարի ահռելի չափը, հրավիրված երգիչ-երգչուհիների թիվը, բարձրաստիճան ու ազդեցիկ հյուրերը չէին, այլ խոհարարի հագուստով մարդն էր, որը հյուրերի ափսեների մեջ լցնում էր իր իսկ պատրաստած ապուրը: Մոտենալով նրան՝ տեսա, որ դա Վոլֆգանգ Պակն է՝ Կալիֆոռնիայի առաջատար ռեստորատորը, որն իր հարստությամբ խնջույքը կազմակերպած ընկերոջս գերազանացում է մի քանի, եթե ոչ տասնյակ անգամ: Սակայն ես ուշադրություն դարձրեցի նրան, որ այդ մարդը, այն ժամանակ լինելով 60-65 տարեկան, շարունակում է մնալ սովորական խոհարար, որը գնացել է պատվերն անձամբ սպասարկելու ու գումար աշխատելու: Ես մեծ սիրով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք սիրում են իրենց աշխատանքն ու այն հաճույքով են անում: Իսկ ես ինչպես շատ ընկերների կամ անծանոթների հեռախոսահամարների ցանկում նշված եմ որպես Արթուր Comedy Club-ից, այդպիսին էլ շարունակում եմ մնալ՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ նոր բաներ կստեղծեմ»,-նշել է Ջանիբեկյանը:

Շևարդնաձեն զրույցը եզրափակել է Ջանիբեկյանի բարեգործական գործունեության մասին քննարկմամբ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է նրան հաջողվում մի կողմից լինել Ռուսաստանի լավագույն հումորային կոնտենտը մատուցող Արթուր, իսկ մյուս կողմից՝ հայկական մշակույթի համար շատ բան անող մեծ բարերար:

«Իրականում այդ երկուսից իրականը երկրորդն է: Առաջինը մասնագիտություն է, իսկ հոգիս եղել, մնում ու լինելու է հայկական մշակույթում: Ինձ համար դա ամենակարևորն ու առաջնայինն է, և ինչ-որ ես անում եմ, անում եմ հայկական մշակույթին ծառայելու համար: Կարծում եմ՝ դա իմ ու ընկերներիս առաքելությունն է: Մենք ստեղծել ենք հիմնադրամ «Հայկական ազգային երաժշտական գանձարան», որի շրջանակում անում ենք այն, ինչ կարևորում ենք: Հենց դա էլ իմ էությունն է, իմ առաքելությունը, ես ապրում եմ հայկական ինքնության զարգացման համար: Կարծում եմ, եթե Աստված քեզ շատ հնարավորություններ է տալիս, հարկավոր է դրանք ուղղել այն ուղղությամբ, որն այդ պահին առավել շատ դրա կարիքն ունի»,-ասել է Ջանիբեկյանը:

Լսելով վերջինիս պատասխանը՝ Շևարդնաձեն ասել է, որ Ջանիբեկյանի «հայկականության» դիրքորոշումը՝ այն էլ «ազգային ինքնության ունիտարություն ենթադրող ռուսական մեծ կայսրության» պայմաններում իր մոտ միայն մեծ հարգանք է առաջացնում:

Տեսանյութը՝ այստեղ: