Ծառուկյանի գործը՝ լակմուսի թուղթ. Իշխանական թիմը ցնծության մեջ է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հունիսի 7-ի երեկոյան գրել էինք․ «Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք»։
Օրեր անց տեղեկանում ենք կատարվածի մանրամասներից։ Հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի», պարզվում է, այնքան է զայրացրել վարչապետին, որ նա հենց այդ օրը հրահանգ է իջեցրել՝ «փակել Ծառուկյանի օդերը» եւ պետական մեքենան գործի դնել նրա դեմ՝ քրեական գործ հարուցվեց Ծառուկյանի եւ նրա մերձավորների նկատմամբ, մի շաբաթ անց ԱԱԾ-ն գնաց խուզարկության, ԱԺ-ն նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Բայց այդ որոշումները կայացնելիս Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները եւ կսրբի-կտանի ամեն ինչ։ Ու, բնականաբար, առաջինը կշարժվեն դեպի կառավարական առանձնատներ, ուստի ներսից ուժեղացրել է պաշտպանությունը, եւ բոլոր ռազմականացված կառույցներին հրահանգ է իջեցվել՝ կազմ ու պատրաստ լինել։
Բայց երբ Ծառուկյանի կալանքի քննության ժամանակ պարզվել է, որ հազիվ մի քանի հարյուր մարդ է հավաքվում՝ ի պաշտպանություն Ծառուկյանի, իսկական ցնծություն է տիրել իշխանական թիմում։ Տառացիորեն նշել են իրենց հաղթանակը եւ եզրակացրել, որ սրանից հետո իրենք ինչ էլ անեն, ժողովուրդը փողոց դուրս չի գա, եւ իշխանափոխության վտանգ չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ