Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Նրա անհեթեթ պնդումները ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ դրսում․Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանի մասին

Մեր հրապարակումը 1-ին կլինիկական հիվանդանոցի՝ կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու գործում համավարակի առաջին իսկ օրերին պատրաստ լինելու մասին մեր առաջին հայտարարությունը չէր․ դեռ մարտի 1-ին ես պահանջեցի պաշտոնանկ անել առողջապահության նախարարին՝ հանրությանը եւ կառավարությանը՝ կորոնավիրուսի պաթոգենության շուրջ ապակողմնորոշելու համար։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունին:

«Դուք, թերեւս, հիշում եք, կարծես՝ փետրվարի 27-ի, նրա հայտարարությունը, երբ նա կորոնավիրուսի պաթոգենությունը համեմատեց գրիպի պաթոգենության հետ։ Այսինքն՝ իմ կասկածները, որ այդ մարդը կարող է կազմակերպել առողջապահական համակարգի հակահամաճարակային ամբողջ ընթացքը, ցավոք, արդարացան։ Եթե մարդը գիտականորեն չգիտի վիրուսի պաթոգենության մասին, չի էլ կարող կազմակերպել դրա զսպումը, պարետին հուշի՝ ինչ պետք է անել եւ որը՝ որից հետո։ Մենք ուշացած սկսեցինք կարանտինը, փետրվարին արդեն հայտնի էր դա։ Կարանտինը մի յուրահատկություն ունի․ եթե դուք ուշացած եք սկսում, այլեւս չեք կարող կառավարել համավարակի տարածման ընթացքը», ասել է Վահան Արծրունին։

Վ․Արծրունին հիշեցրել է, որ իր գրառմամբ զարմանք է հայտնել վարչապետի այն հայտարարության առիթով, որ չեն կարողացել 200 հոգու հոսպիտալացնել եւ 2 մարդ մահացել է բուժումը չհասցնելու պատճառով․

«Ես գրեցի, որ մարտի 1-ից պատրաստ է այդ բաժանմունքը եւ այն առողջապահության նախարարը չի նկատում, ինչո՞ւ չի նկատում։ Ես իրականում հարցադրում էի արել։ Եվ պարզվեց, որ ոչ միայն պետական հիվանդանոցի հնարավորությունները չէին նկատում, այլեւ մասնավոր, որոնք վաղուց՝ ամիսներ առաջ, առաջարկում էին իրենց մահճակալային ֆոնդն օգտագործել կորոնավիրուսի բուժման գործում»։

Ի՞նչն էր պատճառը, որպեսզի պետական ֆինանսավորում չուղղվի՞ այդ հիվանդանոցներ, հարցին ի պատասխան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ասել է, որ այդ բաժանմունքը, որպես ինֆեկցիոն մեկուսարան, հիվանդանոցը պատրաստել է իր միջոցներով, չսպասելով, որ առողջապահության նախարարությունը բյուջե կհատկացնի։ Թեեւ անշուշտ հասկանալի է, որ նախարարությունը պեբյուջեից ստանում է միջոցներ հենց համավարակի դեմ պայքարի համար, որոնք պետք է ուղղի հենց այդ նպատակի համար։

«Իմ գրածը խեղաթյուրված զեկուցեցին վարչապետին, որ ես ասում եմ, թե մարտից ենք պատրաստ։ Երբ մարդու կյանքի մասին է խոսքը ոչ թե պետք է սորտավորել հիվանդներին, այլ փրկեն կյանքերը։ Այդ սորտավորումը բարձրաձայնվեց նույն պարոնի կողմից որպես քաղաքականություն, որն անդրադառնում է ոչ միայն հիվանդների վրա, այլեւ բուժհաստատությունների, որոնք պետք է բուժեն նրանց», ասել է Վ․Արծրունին։

Սորտավորումը, Վահան Արծրունու խոսքով, նեղ մասնագիտական խորհրդակցային տերմին է, որի մասին բժիշկները չեն բարձրաձայնում, նրանք երբեմն կանգնում են ծանր որոշման առաջ, թե որ հիվանդին պետք է այդ պահին փրկել, որին՝ ոչ, բայց այդ մասին նրանք բարձրաձայն չեն ասում։

«Առողջապահության նախարարը հրապարակավ հայտարարեց, թե գնում է սորտավորման, հետո դիվանագիտական կորպուսին ու ամբողջ երկիրը կանգնեցրեց կազուսի առաջ, երբ սկսեց համեմատել Հայաստանի եւ Վրաստանի առողջապահական մոդելները, անհեթեթ պնդումներ, որոնք ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ երկրից դուրս», ընդգծել է Վահան Արծրունին։