Վիճակը բարդ է․«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն․ 168․am
Անցած շաբաթվանից «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում․ մի մասը նոր է թեստավորվել, բժշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ դեռ չի ներկայացրել։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, որը դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- նշել է Բագրատ Դարբինյանը։
Ֆաբրիկայի տնօրենը հայտնել է նաև, որ ավտոբուսներ չեն վարձակալել, սոցիալական հեռավորություն պետք է պահեն և այլն, աշխատողներն էլ ստիպված տաքսիներով կամ երթուղայիններով են գնում գործի։
«6 ավտոբուս էր, հիմա 56-ը պետք է պահենք։ Ֆինանսական առումով էլ է դժվար։ Հաշվարկել ենք՝ 26 ավտոբուս կկարողանանք ինչ-որ չափով ապահովել, բայց 60-70 ավտոբուսը բարդ է»,- ասել է Բագրատ Դարբինյանը։
«Գլորիայի» տնօրենի խոսքով՝ աշխատանքի հաճախակի դադարները խնդիրներ ու դժվարություններ են առաջացնում պատվիրատուների հետ հարաբերություններում։
«Մարդիկ ասում են՝ հիմա ի՞նչ գիտենք, ինչքա՞ն կդադարեցնեք աշխատանքը։ Չենք էլ կարողանում ասել, թե երբ կսկսենք ամբողջ թափով աշխատել։ Արդեն վստահությունն ենք կորցնում»,- ասել է Բագրատ Դարբինյանը։
Աղբյուրը նշում է, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք, ունի 2 մասնաճյուղ, 2500 աշխատող: 2 մասնաճյուղերում միասին ամեն ամիս արտադրվում է 150.000 տարբեր տեսակի հագուստ՝ վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից