Մենք ունենք Սահմանադրության բռնաբար․ Սայաթ Շիրինյանը՝ Փաշինյանի մասին
Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թնջուկը բացահայտելու համար պետք է հասկանալ, թե ինչից է սկսվել այս ամենը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության գնդապետ, լրատվական վարչության նախկին ղեկավար Սայաթ Շիրինյանը․
«Մենք ունենք Սահմանադրության բռնաբար, որը արդեն որերորդ անգամ է Սահմանադրությունը բռնաբարում։ Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում միայնակ դատվել, ինքը փորձում է մարդկանց դարձնել հանցակից։ Փաշինյանի կրիտիկական օրերը սկսում են, երբ նախագահ Քոչարյանին որևէ դատավոր համարձակվում է կալանքից ազատել։ Նախորդ անգամ էլ նույն վիճակը ստեղծվեց, այս անգամ էլ կիրակի օրով խմբակցության նիստ հրավիրվեց ու մի քանի ժամում փորձեցին սահմանադրական փոփոխություններ անել»,- ասաց ոստիկանության նախկին աշխատակիցը՝ մատնանշելով հոդվածներ, որոնք ոտնահարվել են իշխանությունների կողմից։

















































