Բաքվի բնակիչները սահմանափակումների ֆոնին մեքենայի բեռնախցիկի մեջ մտած են փորձել դուրս գալ քաղաքից (տեսանյութ)
Բաքվի բնակիչ վարորդը, ում իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանական անցակետից երկու անգամ ետ էին վերադարձրել` ուղևորներ տեղափոխելու թույլտվություն չունենալու պատճառով, երրորդ անգամ նրանց փորձել է քաղաքից դուրս տանել բեռնախցիկում տեղավորելով: Այս մասին գրում է minval.az կայքը:
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 28-ին՝ ժամը 00:40-ին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ասկերզադեն մեքենայի բեռնախցիկում թաքցնելով փորձել է մարզ տեղափոխել Բաքվի բնակիչներ Մուրադ Ալիևին և Էլշան Շաբանովին:
Արդյունքում իրավախախտները ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից, Բաքու-Շամախի ավտոճանապարհին գտնվող ոստիկանական կետում: Նրանց նկատմամբ վարչական տույժեր են սահմանվել:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ