Չինաստանում՝ 12, Հայաստանում 482 նոր վարակակիր
Չինաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի 12 նոր եւ ասիմպտոն վարակակիրների 6 դեպքեր, հիվանդանոցներից դուրս է գրվել 9 պացիենտ: Այս մասին նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հստակեցվում է, որ 12 նոր դեպքերից յոթը տեղական են (բոլորը գրանցվել են Պեկինում), հինգը՝ բերովի:
Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Պեկինում եւ կապված է Ֆենտայ շրջանում գտնվող «Սինֆադի» մեծածախ շուկայի հետ: Այն փակվել է հունիսի 13-ին այն բանից հետո, երբ համաճարակաբանական քննությունը կորոնավիրուս է հայտնաբերել ներմուծված սաղմոնը կտրելու տախտակի վրա: Քաղաքում հունիսի 11-ից սկսած հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ընդհանուր 318 դեպք, 26 ասիմպտոմ վարակակիրներ բժշկական հսկողության ներքո են:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում մայրցամաքային Չինաստանում հայտնեբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ընդհանուր 83 512 դեպք, ապաքինվել է 78 450 մարդ, COVID-19-ով 418 պացիենտներ դեռեւս հիվանդանոցներում են, մահացել է 4 634 մարդ: Կա բերովի 1 907 դեպք, 1 823 մարդ ապաքինվել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան