Մեր քաղաքական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել ու խորացել․Բաբայանը՝ Վանեցյան-Ծառուկյան հարաբերությունների մասին
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության կցորդ անկախ պատգամավոր, 37-ի մատնիչ, զինծառայությունից փախնելու համար դատապարտված մի երեսփոխանի լրատվամիջոցն այդպես էլ երբեք որևէ ճիշտ տեղեկություն չհրապարակեց:
Այս անհեթեթությունն էլ հերթական ստերից է, որում մասնագիտացել է այդ երեսփոխանը:
Մեր քաղաքական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել ու խորացել: Մենք ԲՀԿ-ի և մեր մյուս գործընկերների հետ շատ ավելի վճռական ենք դարձել այս իշխանությանը րոպե առաջ հեռացնելու գործում և վստահաբար հասնելու ենք մեր ստանձնած կարևորագույն հանձնառությանը:
Հ.Գ. այս լրատվամիջոցն այնքան է մասնագիտացել կեղտոտ ստեր տարածելու մեջ, որ նույնիսկ լրատվամիջոցի սեփականատերն է հերքում իր լրատվամիջոցում իր մասին գրված նյութը»:

















































