Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

168.am-ը զրուցել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով: Ցանկանում էինք հասկանալ՝ արդյո՞ք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա են, և Աշոտ Խաչատրյանն արդեն իսկ ստանձնե՞լ է ՍԴ նախագահի պարտականությունները:

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել:

Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը:

Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ:

Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:

Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով:

Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ: Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:

ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Դուք արդեն իսկ ներկայացված եք՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: Շտապե՞լ է ԱԺ-ն:

Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Սա է եղել մեր ամբողջ խոսակցության տրամաբանությունը: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի: Երկուշաբթի օրը համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և, բնականաբար, արդեն կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար:

Այսինքն՝ Դուք հիմա կատարո՞ւմ եք ՍԴ նախագահի պարտականությունները:

Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն:

Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ երկուշաբթի օրն այդ իրավակարգավորումները չեն հասցնում անել, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

Խնդրում եմ՝ այս հարցը թողնենք երկուշաբթի օրը, քանի որ շատ հստակ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի օրը այս խնդիրներին լուծում կտրվի:

Կարո՞ղ ենք ասել, որ այն, որ Դուք վստահեցրել եք, որ պահպանելու եք Սահմանադրության գերակայությանը, դա նաև վերաբերում է Ձեր նշած խնդիրներին, այսինքն՝ այն 3 դատավորների սոցիալական երաշխիքներին, անհատական իրավունքներին ու դրանց պաշտպանությանը:

Սահմանադրության գերակայության ապահովումը կամ լինել անկախ, գործել անաչառ սկզբունքը ՍԴ դատավորի երդման տեքստից բերված բառեր են: Այնպես որ, մենք պարտավոր ենք, որպես դատավոր, նախագահ կամ նախագահի պարտականությունները կատարող անձ, ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և գործել անաչառ: