Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ-ում պահանջել է ձայնագրել զրույցը. Հարցաքննությունը հետաձգվել է
ԱԱԾ-ում հարցաքննության ընթացքում Ռուբեն Հակոբյանն առաջարկել է, որ զրույցը ձայնագրվի՝ բջջային հեռախոսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ բավականին երկար խոսել են տեխնիկական հարցերի մասին։
«Իրենք նաև ղեկավարության հետ քննարկեցին և վկայակոչեցին, որ Կառավարության 2019թ ապրիլի մի օրենք, որտեղ նշված չէ, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել, բայց դատավարական գործընթացին էր դա վերաբերում։ Համենայն դեպս համոզիչ չէր »,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հարցաքննությունը հետաձգվեց և երևի թե չորեքշաբթի ինքը կներկայանա փաստաբանի հետ։
Հարցի, թե ինչու էր պահանջում, որ ձայնագրվի զրույցը, Հակոբյանը պատասխանեց. «Ես այս հիմնարկի հետ մի քանի անգամ կապ ունեցել եմ, հավատում եմ այս գնդապետներին, բայց ժամանակը ցույց է տալիս, որ երբեմն կարող են խեղաթյուրված ներկայացնել զրույցը»։
Նրա խոսքով՝ համազգային մի դասալիք կա, որ վերջերս հանդիպել էր Նաիրի Հունանյանի հետ և դուրս է եկել և ըստ իր շահերի ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է։
«Օրենքի բաց կա, որովհետև, եթե ինքը հանդիպել է և ներկայացնում է բաներ, որի մասին մենք տեղյակ չենք և կոնկրետ մարդկանց մեղադրում է ինչ-որ բան կազմակերպելու մեջ, քաղաքացին պետք է իրավունք ունենա ծանոթանալու ամբողջ ձայնագրությանը, որ իմանա՝ ինչի մասին է խոսքը։ Սա օրենքի բաց է և մյուս կողմից բարոյականության հարց է, որովհետև իրենք կարողանում են, ինչպես այս դասալիքը, օգտագործել իր շահերից ելնելով կամ իր քաղաքական պապաների հորդորներով»,- ասաց Հակոբյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ