Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց
ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ մեկնաբանելով այն այսպես․
«Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարան:
Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում:
Ստորև ներկայացնում ենք նամակը:
«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝
Ջիանի Բուքիքիո»,-նշված է նամակում:
»։

















































