Փաշինյանը խոսել է պատվաստանյութի մասին եւ վտանգավոր ակնարկներ արել
Մենք ունենք տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71 հազար աշխատատեղ փակվել էր, եւ եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջեւ կանգնել: Հետեւաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա;
Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, վարչապետն ասաց. «2 օր առաջ հայաստան էր այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը եւ արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են, խնդիրը այդ կանոնները պահպանելու որակի մեջ է: Մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն եւ ձեռքերի ախտահանում:
ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ եւ չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը:
Այո, այսօր մենք չենք կարողանում կանոնների կատարման որակ ապահովել: Այսօր մեր մեծագույն պրոբլեմը բակային տարածքներն են, թաղումներն նե, հոգեհանգտյան արարողություններն են:
Մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի»,-ասաց Փաշինյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ