Արման Աբովյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ պատգամավորից։
Արման Աբովյանն ասաց, որ իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով է վարակվել նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ինքնամեկուսացել է, քանի որ կոնտակտավոր է։

















































